Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված՝ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should The Wind Drop), (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա), ֆիլմը Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության անվանակարգում ընտրվելուց հետո, գրանցել է իր հերթական հաջողությունների շարքը։
Աշխարհում մոլեգնող համավարակը նոր մարտահրավերներին զուգահեռ նոր աշխատանքային կանոններ ու մոտեցումներ է թելադրում։ Հայաստանն անմասն չմնալով այս ամենից փորձում է այլընտրանքային ուղիներ ու նոր գործելաոճ ձևավորել հայկական կինոիրականությունում։
Հարգելի՛ հայտատուներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնում ավարտվեց կարճամետրաժ և լիամետրաժ նախագծերի 2020թ․ պետական ֆինանսավորման 2-րդ մրցույթը՝ անիմացիոն, խաղարկային և խաղարկային վավերագրական անվանակարգերում:
Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC) 2020 թ․հունիսի 26-֊ից առցանց կինոթատրոնի (https://www.filmlinc.org/daily/john-lewis-good-trouble-sergei-parajanov-shorts-bloody-nose-empty-pockets-more-coming-to-flcs-virtual-cinema/) ամառային ցուցադրությունների ծրագրում ընդգրկել է Սերգեյ Փարաջանովի երեք վերականգնված կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986), «Կիևյան որմնանկարներ» (1966)։ FLC- ի առցանց կինոթատրոնը գործում է մարտից՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով։
2020 թվականին՝ COVID -19-ը համաճարակի պատճառով իրար հետևից չեղարկվեցին և հետաձգվեցին համաշխարհային հայտնի կինոփառատոներ, կինոֆորումներ և բազում այլ կինոստուգատեսներ։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին,
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Fall) ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Տավուշի մարզային հեռուստաընկերության ( Տավուշ-TV) գլխավոր պրոդյուսեր Նիկոլայ Գրիգորյանը 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրեցին համագործակցության Հուշագիր։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շարունակում է արդեն ձևաչափ դարձած առցանց թեմատիկ հանդիպումներ իրականացնել կինոգործիչների հետ։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հերթական աշխատանքային առցանց հանդիպումը ZOOM հարթակում կինոարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ ապրիլի 17-ին։
Բեռլինի կինոշուկայից մինչև օնլայն Հանդիպում-քննարկում
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը