Ռեժիսոր Աննա Բայաթյան
Սցենարիստ Աննա Բայաթյան
ՕպերատորՎիկտոր Միխաիլով, Ալբերտ Սարգսյան
Տարեթիվ2014
ԴերասաններՍեմ Ասատրյան, Կարինե Ջանջուղազյան, Սամվել Թադևոսյան, Անի Բայաթյան
20 րոպե
Ճամփեզրին կինոպաստառի տակ նստած հերոսն անրջում է, սպասում իր սիրեցյալ հերոսուհուն ուղղված նամակների պատասխանին, որը գյուղի փոստատարը ամեն անգամ շպրտում է: Նամակներն անհասցե են, իսկ գյուղն ու փոստատարը ծաղրում են հերոսին և փորձում մի պատասխան նամակ գրել «խեղճին» խրատելու նպատակով: Պատասխան նամակն անարդյունք է, որովհետև մեր հերոսն երջանիկ է իր սիրեցյալի երջանկությամբ: Սակայն երբ սիրտդ մաքուր է , անգամ դեն շպրտված ուղերձդ գտնելու է իր հասցեատիրոջը, որովհետև երբ հավատում ես, անհանարինը կարող է հնարավոր դառնալ...
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը