Ռեժիսոր Գեորգի Փարաջանով
Սցենարիստ Գեորգի Փարաջանով
ՕպերատորՍերգեյ Ակոպով
Տարեթիվ2015
ԴերասաններՆոդար Զանելիդզե, Լալի Բադորաշվիլի, Ֆիլարետ Արխանգելսկայա
74 րոպե
Ֆիլմի համար հիմք է ծառայել Լեոնիդ Ենգիբարյանի գրական ստեղծագործությունները, փոքրիկ նովելները։ Ընտրված գործերն էկրանավորված են նրբորեն, մանրակրկիտ ուսումնասիրվել են յուրաքանչյուր նովելի ասելիքը, հեղինակի սերը կամ ատելությունը, ուրախությունը կամ տխրությունը, ցավը կամ բերկրանքը։ Բեմադրող ռեժիսորի հնարամտության շնորհիվ հեղինակը, այսինքն Լեոնիդ Ենգիբարյանը, ակտիվ մասնակիցն է յուրաքանչյուր նովելի գործողություններին, և յուրաքանչյուր նովել պատկերացում է տալիս Լեոնիդի ներաշխարհի, կյանքի հանդեպ ունեցած սիրո մասին, այս կամ այն երևույթի հանդեպ իր վերաբերմունքի մասին։ Ի վերջո, բացահայտվում են Ենգիբարյանի էության նուրբ ու բնորոշ պատառիկները, կյանքում ապրածն ու այն փորձությունները, ինչը կարող էր տեղ գտնել նրա գրվածքներում, արտահայտվել նրա արվեստում։ Գեորգի Փարաջանով
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը