Ռեժիսոր Հարություն Խաչատրյան
Սցենարիստ Միքայել Ստամբոլցյան, Հարություն Խաչատրյան
ՕպերատորԳևորգ Սարգսյան
Տարեթիվ2015
Դերասաններ
92 րոպե
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է, որ պատմում է Լևոն անունով ինժեների մասին: Լևոնը Սովետի փլուզումից հետո ընտանիքով մեկնեց ԱՄՆ: Ֆիլմ ընդգրկում է նրա կյանքի ընթացքը՝ ԱՄՆ մեկնելուց մինչ օրս:Ֆիլմն անդրադառնում է մեր իրականության ամենացավալի խնդիրներից մեկին՝ արտագաղթին: Հեղինակի նպատակն է ֆիլմի միջոցով փորձել բացահայտել հայրենիքը լքելու պատճառը: Այս ֆիլմը գիտական ուսումնասիրություն չէ, այլ էմոցիոնալ դոկուդրամա, որտեղ հերոսները իրականում գոյություն ունեցող մարդիկ են՝ կենդանի զգացմունքներով և իրական խնդիրներով: Այն ավելի նման է սոցիալական ուսումնասիրության: Պատմությունը հարուստ է դրամատիկ և կոնֆլիկտային սուր բախումներով:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը