Ռեժիսոր Ազա Բաբայան, Վադիմ Դուբնով
Սցենարիստ Ազա Բաբայան, Վադիմ Դուբնով
ՕպերատորԱնտոն Վեսելև, Եվգենի Սադիկով, Նիկոլայ Շարոբին, Ալեկսեյ Զիկով, Վլադիմիր Կրիմով, Բորիս Կոլցով
Տարեթիվ2015
Դերասաններ
60 րոպե
Վավերագրական ֆիլմը ներկայացնում է Սովետական Ռուսաստանում ապրած և ստեղծագործած հայազգի գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի պետերբուրգյան, տալլինյան, թբիլիսյան, Նյու-Յորքյան հատվածները: Նախ Դովլաթովին բնորոշ սարկազմով, լուրջի և ծիծաղելիի համադրմամբ, տրվում են հայերի ու հրեաների վերաբերմունքն իրենց պատմական հայրենիքների հանդեպ, որոնց մասին երկու ազգերն էլ սիրում են խոսել պաթոսով, բայց որոնցից հեռու են ապրում: Այդ երկուսը միմյանց առանձնապես չեն սիրում, այս երկուսին միավորում է թերևս միայն ռուսական մշակույթը, և Դովլաթովի համար միանգամայն նշանակալի ու պատկառելի է ռուսական գրող լինելը: Այնուհետև ֆիլմի հեղինակները ներկայացնում են Դովլաթովի ապրած վայրերը (Թբիլիսի, Պետերբուրգ, Տալլին, Նյու - Յորք և այլն), զուգակցելով դովլաթովյան ընթերցումները «Наши», «Чемодан», «Зона», «Соло на ундервуде», «Заповедник», «ՙКомпромисс» և այլն), ի վերջո, ամբողջացնում են ռուսական մշակույթի մարդուն, նվիրյալին, քաղաքացուն։ Մեծ տեղ է հատկացվում հատկապես հյուսիսային մայրաքաղաք Պետերբուրգին` որպես հին մշակույթ ունեցող ու նոր կյանքով ապրող, արվարձանային ճակատագրով հզոր քաղաքի: Եվ թեև Դովլաթովը գնաց Ամերիկա, գնաց ու դարձավ ու հաստատվեց ու մնաց որպես ռուսական գրող։ Սակայն մահկանացուն կնքեց այնտեղ ու թաղվեց Քվինսի հայ-հրեական գերեզմանատանը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը