Ռեժիսոր Վահե Յան
Սցենարիստ Կարինե Խոդիկյան
ՕպերատորՌոբերտ Խարազյան
Տարեթիվ2016
ԴերասաններԱնդրանիկ Բաբայան, Մերի Մկրտչյան
79 րոպե
Բոստոնցի Արամը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշման օրերին առաջին անգամ ճանապարհվում է Հայաստան։ Արամին մտատանջում է հայերի՝ աշխարհով մեկ սփռվելու դրդապատճառները, ինչպես 100 տարի, այնպես էլ 20-30 տարի առաջ։ Եթե մեկ դար առաջ հայերի հայրենիքից հեռանալն ինչ-որ տեղ ընկալելի է, ապա վերջին տասնամյակների ընթացքում հայերի հեռանալու հետ Արամը բացարձակ չի հաշտվում։ Գտնում է, որ հայրենիքի հանդեպ սիրո վկայությունը կարող է պատից կախված Արարատի նկարը լինել, և ժամանակ առ ժամանակ հայկական եկեղեցի այցելելը։ Իսկ հայրենիք գալիս են որպես զբոսաշրջիկ։ Կարծես թե հեռանում են լոկ հայրենիքը հեռվից սիրելու համար։ Արամը Երևանում հանդիպում է համացանցի միջոցով ծանոթացած մարսելցի ընկերուհուն՝ Վանե-Անետին։ Երկուսն էլ առաջին անգամ լինելով Երևանում, առնչվում են իրենց համար անծանոթ հայկական ավանդույթներին, մասնակցում են 100-ամյա տարելիցին, նահատակների հիշատակմանը նվիրված արարողություններին։ Հերոսների միջոցով կարծես դեմ հանդիման դուրս են գալիս 100 տարի առաջ հայրենիքից հեռացածների երրորդ սերունդն ու հայրենիքում բնակվող այսօրվա հայը՝ իր առօրյա հոգսերով ու կյանքային խնդիրներով, միաժամանակ աներեր ու հաստատակամ։ Երիտասարդ նկարիչն, օրինակ, այն կարծիքին է, թե «եթե ուզում ենք՝ մեզ լսեն, պետք է ուժեղ լինենք, ամեն մեկս իր տեղում, իր չափով»…
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը