Ռեժիսոր Աննա Արևշատյան
Սցենարիստ Աննա Արևշատյան
ՕպերատորՍուրեն Թադեւոսյան
Տարեթիվ2016
ԴերասաններԱրայիկ Դարբինյան, Արսեն Կարապետյան, Աշոտ Չթչյան
Ֆիլմ ֆանտազիա է քաղաքի անցյալի, ներկայի և ապագայի մասին, որը գտնվում է անցյալի` ոչնչացվող և ապագայի` կառուցվող նոր քաղաքի եզրին:
Սյուժեի կենտրոնում հին լուսանկարներով լի ոչ մեծ ճամպրուկն է, որը լուսանկարիչը գտնում է Հին Երևանի լքված տներից մեկում: Ճամպրուկը Երևանի խորհրդանիշն է, որը ձեքից ձեռք է անցնում, հայտնվելով վեց գործող անձանց` քաղաքի տարբեր բնակիչների մոտ, որոնք միմյանց հետ կապ չունեն: Նրանք ապրում են քաղաքի անհանգիստ շրջանում, որտեղ նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով և որևէ մեկն ուշադրություն չի դարձնում այլոց վրա: Ճամպրուկը հայտնվում է Գյումրիում, Թբիլիսիում, հետո նորից Երևանում՝ անցնելով մի հերոսից մյուսի ձեռքը այնքան ժամանակ, մինչև նրանց ճանապարհները խաչվում են:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը