Ռեժիսոր Լիլիթ Պետրոսյան
Սցենարիստ Լիլիթ Պետրոսյան
ՕպերատորԱննա Գրիգորյան
Տարեթիվ2016
ԴերասաններՊետրոսյան Նարինե, Պետրոսյան Աննա, Պետրոսյան Ջուլիետա, Մուրադյան Աննա
Ուսանողական նախագծի նպատակն է ներկայացնել տարբեր հոգեվիճակներ ապրող տարբեր տարիքի մարդկանց ձեռքերը։ Ըստ երևույթին այն մեկտեղելու է մարդկային արարող բազում ձեռքեր՝ խաղալիքով խաղացող մանկան թաթիկներից մինչև կյանքի մայրամուտին մոտեցած տարեցի կնճռոտ ու անշարժ ձեռքերը։ Հեղինակի մտահղացմամբ՝ տարբեր գործողություններ կատարող՝ հաց կտրող, խմոր հունցող, գրտնակ անող, գծագրող, լվացք անող, ծրարից նամակ հանող, արձակուրդից ծառայության վերադարձող որդու ճամպրուկը դասավորող ձեռքերի միջոցով կարելի կլինի ընկալել և՛ մարդկանց, և՛ հոգեվիճակները։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը