Ռեժիսոր Սերժ Ավետիքյան
Սցենարիստ Սերժ Ավետիքյան, Ժան Ֆրանսուա Դերեք
ՕպերատորԲուբկառ Բենզաբատ
Տարեթիվ2016
Դերասաններ
90 րոպե
Միայնակ մի մարդ՝ ԺՓԲ-ն, ընկնում է իրեն անծանոթ մի երկիր, որի լեզուն չի հասկանում։ «Դրսից» ժամանած այս մարդն ընդամենը ֆրանսիացի կատակերգակ դերասան է։ Երկիրը, որտեղ նա հայտնվում է, պատերազմի մեջ է, իսկ ինքն ակամա հատել է միջպետական սահմանն ու չի կարողանում վերադառնալ։ Գյուղացիները նրան շփոթում են մեկ ուրիշի հետ՝ կարծում են, որ սերում է մի հայից, որը վերապրել է 1915-ի Ցեղասպանությանը և ապաստանել Ֆրանսիայում, ապա հարստացել։ Եվ քանի սերունդ սպասում է նրան որպես ավետյալ մեսիայի, ով պետք է վերակառուցի իրենց գյուղը։
ԺՓԲ-ն մոռանալով Ֆրանսիայի իր առօրյա կյանքն ու կնոջ հետ իր հարաբերությունները, վերահայտնաբերում է ինքն իրեն, վերասահմանում ինքն իրեն այս ծայրահեղ իրավիճակում։ Այս իրավիճակը նաև գյուղացիներին է ստիպում վարվել նույն կերպ, խզել իրենց առօրյան, վերահայտնաբերել իրենք իրենց, գերազանցել իրենք իրենց, իրենք իրենց ինքնահաստատելու համար։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը