«Լույսի կաթիլներ»

Ռեժիսոր Արման Չիլինգարյան

Սցենարիստ Արման Չիլինգարյան

ՕպերատորԱրտավազդ Խաչատուրյան

Տարեթիվ2017

ԴերասաններՍասուն Սարգսյան, Դավիթ Թադևոսյան, Սիրանուշ Լալայան, Արամ Հարությունյան

80 րոպե

 

Լքված անվադողերի գործարանի բակում չորացած ծառերի ճյուղերը հայտնվում են սահնակի մեջ, որը քարշ է տալիս տղամարդը, քայլում քաղաքի կիսադատարկ փողոցներով։ Նա գալիս է տուն։ Սենյակում թեպետ վառվում է վառարանը, այնուհանդերձ, նա վերարկուն չհանելով մտնում է սենյակ, տեսնում է պճնագեղ հագնված, իրեն ժպտացող կնոջը։ Սեղանին վառվող մոմերի լույսի տակ ընթրիքի ուտեստները քիչ են, բայց դրված են տպավորիչ տեսքով։ Կինն աշխատեցնում է հին պատեֆոնը, վերցնում է տղամարդու ձեռքը, և նրանք տանգոյի մեղեդու ուղեկցությամբ՝ պտույտներ են գործում։ Երիտասարդ ամուսինները նշում են ամուսնության առաջին տարին։ Տղամարդու նվերից գոհ է կինը։ Ամուսնության տարեդարձը շարունակվում է թատրոնում։ Ներկայացումն ընթանում է կիսադատարկ դահլիճում, մուշտակներով ու վերարկուներով նստած հանդիսատեսի անորոշ ու ոչինչ չասող հայացքների առջև։  Թույլ լուսավորված բեմը հանկարծ մթնում է։ Քիչ անց դահլիճում նստած հանդիսատեսից յուրաքանչյուրն իր մոմն է վառում, իսկ  դերասանները շարունակում են տեսարանի ավարտն այնպես, կարծես ոչինչ չի եղել։  

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը