Ռեժիսոր Մարիա Սահակյան
Սցենարիստ Մարիա Սահակյան
ՕպերատորԱլեքսանդր Կուզնեցով
Տարեթիվ2017
ԴերասաններԴավիթ Աղաջանյան, Մարիա Վասիլևա, Լյուսի Աբդալյան
88 րոպե
Նինան բալետային դպրոցի տաղանդավոր աղջիկներից մեկն էր, բայց երբ ուսուցիչները դժգոհում են, թե կազմվածքի պատճառով Նինան չի կարող իսկական պարուհի դառնալ, նրան համակում է դեպրեսիան և որոշում է թողնել բալետը։
Նինան սոցիալական համացանցով ծանոթանում է իր հասակակից Դավիթի հետ, ով նույնպես իրեն մենակ է զգում։ Դավիթը Երևանից վերջերս տեղափոխվել է Նյու-Յորք հոր հետ, ով նշանվել է նյու-յորքյան նկարչուհի Սիմայի հետ։ Դավիթը ճնշված է ու խիստ կարոտում է մորը, ով հանրաճանաչ պարուհի է եղել, բայց մի քանի տարի առաջ ներկայացումներից մեկի ժամանակ մահացել է հենց բեմի վրա։
Դավիթը զմայլվում է Նինայով, իր համար շատ հաճելի է շփվել հայրենի երկրի աղջկա հետ, այդ շփումը նրան տեղափոխում է ուրիշ, լքված իրականություն։
Նինան ու Դավիթը հեքիաթ են հորինում և անվանում՝ «Սարսափելի հեքիաթ»։ Սկայպի միջոցով նրանք ստեղծում են կախարդական նոր աշխարհ, որտեղ հերոսները հենց իրենք են՝ պարզապես տարբեր անուններով։ Հեքիաթի հորինվածքն ուժգնացնում է Դավիթի՝ Նինային տեսնելու ցանկությունը։ Վերջապես Նյու-Յորքից փախչելու հնարը գտնում է և մեկնում է Երևան։ Նա ուզում է Նինային անակնկալ մատուցել, և գնում է բալետային դպրոց, որտեղ իմանում է, որ Նինան վաղուց այլևս այնտեղ չի հաճախում։ Երեխաները հանդիպում են, և Դավիթն իմանում է ճշմարտությունը։ Նա պատրաստ է հասկանալ հորը, վաղեմի ցավը հաղթահարելու և կյանքը շարունակելու նրա ձգտումը։ Հիմա Դավիթը հասկանում է, սերն ինչ է նշանակում։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը