Ռեժիսոր Արեն Վաթյան
Սցենարիստ Արմեն Վաթյան
ՕպերատորԴավիթ Հարությունյան
Տարեթիվ2017
ԴերասաններԱրմեն Մարգարյան, Քերոբ Հարությունյան, Լիլիթ Վարոսյան
21 րոպե
1988-ի դեկտեմբերի 7-ի առավոտն է: Հայրն իննամյա Արշակի ձեռքը բռնած ուղեկցում է դպրոց: Տղայի մայրը լքել է նրանց և հոգեպես անկայուն վիճակում գտնվող երեխան հաճախ փախչում է դասերից: Հայրը նրան խրատում է, սպառնալով հայրական պատժով: Նա թողնում է տղային դպրոցում ու գնում աշխատանքի: Երկրաշարժ է սկսվում, հայրը հիշում է որդու մասին ու վազում դպրոց, սակայն այն փլատակ է: Տղայի համադասարանցին ասում է, որ Արշակը փախել է դասերից: Հայրը վազում է տուն: Մտնելով տեսնում է անկյունում վախից կուչ եկած որդուն: Տեսնելով հորը՝ Արշակը հնազանդ կանգնում է նրա առաջ, սպասելով հոր պատժին: Ի զարմանս նրա՝ հայրը ծեծելու փոխարեն, ամուր գրկում է որդուն ու բարձրաձայն արտասվում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը