«Լորիկ»

Ռեժիսոր Միքայել Պողոսյան

Սցենարիստ Միքայել Պողոսյան

ՕպերատորՎահագն Տեր-Հակոբյան

Տարեթիվ2017

ԴերասաններՄիքայել Պողոսյան Եվգենիա Դմիտրիևա Իռեն Այվազյան Նարինե Գրիգորյան Շաքե Թուխմանյան

95 րոպե

 

Տաղանդավոր, բայց տարօրինակություններով լի դերասան Լորիկը, մեծն Լոուրենս Օլիվիեի անվանակիցը, փողոց է դուրս գալիս թատերական հանդերձանքով՝ առաջացնելով  ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են  նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի նկատում, որ իր հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նույնիսկ տնտեսուհի Աննայի անկեղծ սերն ի վիճակի չէ ջերմացնել Լորիկի սիրտը, նա ապրում է միայն իր հերոսների հույզերով:

Իսկ հասարակությանը հետաքրքրում են ամենևին այլ հարցեր՝ ոմանք զբաղված են հանապազօրյա հաց հայթայթելով, մյուսներն էլ թալանած միլիոնների վրա են դողում: Նորագույն տեխնոլոգիաները գերակշռում են  կյանքում՝  մարդկանց  զրկելով հոգևորից: Սոցիալական կատակլիզմների ֆոնի վրա Ասյայի հիվանդությունը  չնչին է թվում: Եվ ընդհանրապես ում կարող է հետաքրքրել կիսանկուղում անտրտունջ մեռնող աղջնակը: Թերևս միայն սեփական մորն ու հարևանուհի Աննային...

Թատրոնը փակվում է և շոկի ենթարկված  Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում՝ նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Նա մեկ հայտնում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ վերածվում է պաշտոնյայի, մերթ նա գեղեցիկ կին է, մեկ էլ՝ մահվան շեմին հասած երեխա...

Բայց հրաշքներ տեղի են ունենում ոչ միայն Լորիկի հետ․ դերասանի տաղանդը բժշկում է բոլոր նրանց, ում մարմնում  նա  հայտնվում է։ Նրա  արվեստն ի զորու է դառնում բժշկել ոչ միայն հոգին, այլև մարմինը․  հիվանդ աղջիկն ապաքինվում  է: Ինքը՝ Լորիկը, ամեն կերպարանափոխության հետ աստիճանաբար մարդանում է։ Նրա մեջ արթնանում է անսահման կարեկցանք դիմացինի նկատմամբ: Նա վերջապես սովորում է սիրել։

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը