Ռեժիսոր Մերի Ումրաշտյան
Սցենարիստ Սուրեն Հասմիկյան
ՕպերատորՀովհաննես Գևորգյան
Տարեթիվ2017
ԴերասաններՀրանտ Ղազարյան, Հեղինե Մաթևոսյան
19,40 րոպե
Մեծահասակների օթևան հայտնված ծերունին փորձում է տեղավորել իրերն ու հագուստը։ Նրան օգնության ձեռք մեկնած բուժքույրը պահարանում դասավորում է ծերունու փողկապները, իսկ մեկը շապիկի հետ համադրելով կապում է ու հեռանում։ Ծերունին աղջկա աստվածային գեղեցկությամբ հիացած՝ գնում է իրեն կանչող աղջկա հետևից, սակայն նկատում է, որ մաշիկներով է, ետ է գալիս, հագնում կոշիկները, սակայն տեսնում է տարբեր գույնի գուլպաներ է հագել…Այստեղ արդեն ծերուկի համբերությունը սպառվում է, ամեն ինչ նետում է մի կողմ և փլվում սեփական անկողնու վրա: Երբ աղջիկը վերադառնում է, կռանում համբուրում է ծերուկին, նա արդեն մահացած է։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը