Ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյան
Սցենարիստ Էդգար Բաղդասարյան
ՕպերատորՍուրեն Թադեւոսյան
Տարեթիվ2019
ԴերասաններՌիխարդ Զամել, Տատյանա Սպիվակովա Սոս Ջանիբեկյան, Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս, Նաիրա Զաքարյան, Նինա Կրոնյագեր, Բենեդիկտ Ֆրեյթագ
20 րոպե
Գլխավոր հերոս Արամը ծառայում է Արդարադատության Նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում: : Նա, որ երիտասարդ է, եռանդով լի և օժտված է դերասանական տաղանդով, ամեն Աստծո օր զբաղված է միայն մի գործով՝ դատական վճիռների իրականացմամբ, մասնավորապես՝ կապված ժամկետանց և չվճարված բանկային վարկերի հետ: Իր աշխատանքի բերումով, նա ամեն օր առնչվում է տարբեր մարդկանց հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են դրամատիկ իրավիճակներում․․
Սակայն արդյո՞ք նա ընդունակ է վերագնահատելու արժեքները, զգալու գրված օրենքի և բարոյական օրենքի միջև առկա նուրբ սահմանագիծը: Արդյո՞ք մարդկային ողբերգությունը կհուզի նրա՝ երիտասարդ տարիքում արդեն կոպտացած հոգին: Թե՞ նա կնմանվի այն անկյանք ամանորյա խոճկորին, ինչն այդպես տաղանդավոր կերպով պատկերում է․․․
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը