Ռեժիսոր Էդգար Բաղդասարյան
Սցենարիստ Էդգար Բաղդասարյան
ՕպերատորՍուրեն Թադեւոսյան
Տարեթիվ2019
ԴերասաններՇանթ Հովհաննիսյան, Բաբկեն Չոբանյան, Լուիզա Ներսիսյան, Սամվել Գրիգորյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան
100 րոպե
<<Էրկեն Կիշեր>> գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը բաղկացած է երեք մասից: Գործողությունները մասերից յուրաքանչյուրում կատարվում են տարբեր դարաշրջաններում.
Ֆիլմը սկսվում է 21-րդ դարից, երկրորդ մասում ՝ 19-րդ դ.-ի վերջն է, իսկ երրորդ մասում իրադարձությունները ծավալվում են 1003թ.- ին ՝ Գրիգոր Նարեկացու մահվան օրը:
Այս երեք պատմությունների կապող օղակը մի տարօրինակ քար է՝ սպիտակ գնդաձև վերջնամասով: Ողջ ֆիլմի ընթացքում գայլը գնում է այդ քարի հետևից՝ ասես հետևելով ֆիլմի հերոսներին, երբ վերջիններս գտնվում են կյանքի ամենադժվար բարոյական ընտրության առաջ:
21-րդ դար
Ամուսիններ, որոնց միջև հարաբերություններն ավելի շատ գործնական բնույթ են կրում, անհասկանալի պարտավորություններ , որոնք իներցիայով շարունակում են իրականացնել մեկը մյուսի նկատմամբ: Սպիտակ գնդաձև վերջնամասով քարը գլխավոր հերոսի թանկարժեք մեքենայի կախազարդին է՝ բանալիների հետ միասին:Այս ֆիլմի եզրափակիչ մասում հերոսին մահվան աստիճանի ծեծի են ենթարկում: Մենք տեսնում ենք քարը ամբողջությամբ ջարդված, բայց քանի որ ֆիլմաշարում գործողությունները ժամանակացույցով ետ են գնում, ուստի հաջորդ մասում մենք կրկին կտեսնենք քարը՝ արդեն հաջորդ հերոսի ձեռքում, թզբեհի վրա:
19 –րդ դար
Սցենարը գրված է Դ.Դեմիրճյանի ՝ <<Ավելորդը>> պատմվածքի մոտիվներով:
Հաջի Աղան առևտրական է , ով ունի թանկարժեք կտորների խանութ և ով քաղաքի մեծահարուստներից է :
Ավագ որդին՝ Շմավոնը, մեծ դժվարությամբ կարողանում է համոզել մսավաճառին, որպեսզի վերջինիս իր ֆուրգոնով կարողանա Հաջի աղային ընտանիքի հետ միասին դուրս հանել քաղաքից: Երկու ընտանիք դժվարությամբ տեղավորվում է մի ֆուրգոնում, որում տեղ չի գտնվում Հաջի Աղայի հիվանդ քրոջ՝ Սրբուկի համար: Հաջի Աղան վստահեցնում է նրան, որ հաջորդ օրը կվերադառնա իր ետևից, և գումար է թողնում՝ թուրքերից կաշառքով փրկվելու համար: Ճանապարհին մի ձիավորից իմանալով այն մասին, որ իր տունը թուրքերը ավիրել են, իսկ Սրբուկին խոշտանգելով սպանել, Հաջի աղան հրաժարվում է շարունակել ճանապարհը՝ չենթարկվելով որդիների հորդորներին:Կիսախելագար վիճակում սկսում է ետ վերադառնալ քաղաք՝ մինչև որ նրա ճանապարհը փակում է թուրքական զորքը:
1003 թվական.
Ֆիլմաշարի այս մասում գործողությունները ծավալվում են Գրիգոր Նարեկացու մահվան օրը: Վարդապետի մահվան բոթը փոխանցում են բերնեբերան: Ֆիլմում կա հատված՝ պավլիկյանների շարժման հետ կապված, որտեղ իշխանի հրամանով բռնում էին հերետիկոսներին և սպանում անտառում:
Գյուղացի Օսեփը իր հիվանդ միակ որդուն գիշերով, գայլերով լի անտառի միջով տանում է մի ճգնավորի մոտ, որպեսզի վերջինս իր աղոթքներով փրկի որդուն: Երկար ժամանակ ճգնավորին ոչ ոք չէր տեսել, ուստի չգիտեին արդյոք ողջ էր նա: Բայց Օսեփը ճամփա է ընկնում՝ լի վտանգներով և հայտնվում բարդ ընտրության առաջ, երբ գայլերը շրջափակում են նրա սայլը…
Շուրջ յոթ ամիսների ընթացքում Բանասիրական Գիտությունների Թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող լեզվաբան՝ Խաչիկ Հարությունյանը, աշխատանքներ էր տանում վերաստեղծելու այն լեզուն , որով 80% ճշգրտությամբ խոսում էին Գրիգոր Նարեկացու օրոք:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը