Ռեժիսոր Իզաբելլա Ներսեսյան
Սցենարիստ Իզաբելլա Ներսեսյան
Օպերատոր
Տարեթիվ2019
Դերասաններ
07 րոպե
Փոքրիկ Նիմին նեղվելով ծննդյան նվերից ալբոմում սև ներկով տխուր սմայլիկ է նկարում: Գիշերը այդ սմայլիկը իրեն տեղափոխում է մի մռայլ անտառ, ուր բնությունը կարծես թղթից լինի: Այնտեղ աղջիկը հանդիպում է իր վախերը, որոնք մարմնավորվել են կենդանիների տեսքով և հետապնդում են իրեն: Ամեն կենդանի առանձնանում է հիմնական գույներից որև է մեկով, բացի մանուշակագույնից: Հայտնվելով անելանելի վիճակում Նիմին հիշում է մայրիկին որն նվիրել էր ներկերն ու ալբոմը ասելով՝ - Հիմա դու կարող ես նկարել քո երազները: Նիմիի ձեռքում հայտնվում է վրձին վառ մանուշակագույն ներկով, որը կլանելով բոլոր գույները դառնում է ջահ: Ջահի լույսի ներքո աղջիկը հասկանում է, որ երևակայական աշխարհը բոլորովին վախենալու չէ, ու նա է ստեղծում իր վախերն ու երազները այնպես, ինչպես կցանկանա:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը