Ռեժիսոր Սուրեն Բաբայան
Սցենարիստ Սուրեն Բաբայան
ՕպերատորԱրտյոմ Աբովյան
Տարեթիվ2017
ԴերասաններԺան Նշանյան, Սամվել Թադևոսյան
17.36 րոպե
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում արևմտյան Հայաստանի մոռացված ու անմարդաբնակ մի վայրում, ուր դեռևս կանգուն է միայն մի եկեղեցի։ Հերոսները հող են չափում։ Տարեց հողաչափին օգնող երիտասարդի համար անծանոթ տեղանքը զարմանալի է թվում։ Նա բացարձակ անտեղյակ է, թե ով կարող է ապրած լինել այդ վայրերում, ուր եկեղեցի է կանգնած, այն էլ առանց խաչի։ Իսկ երբ տարեց տղամարդու գրպանի ժամացույցը տեսնելով՝ հետաքրքրվում է ժամացույցի վրայի անծանոթ տառերով, տարեցն արդեն ստիպված է պատասխանել, որ դրանք հայկական տառեր են։ Ֆիլմից պարզ չի դառնա, թե նոր շինություններ են կառուցելու այդտեղ, կամ արդյոք եկեղեցին մնալու է այդ տեղում, թե՝ ոչ։ Մի բան պարզ է՝ երբ երիտասարդը հողաչափի ձողը խրում է հողի մեջ, մետաղի ու քարի շփման սուր ու տհաճ ձայն է լսվում…
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը