ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԳԱՆՁԱՐԱՆ

 

 

2023թ. լրանում է հայ կինոյի 100-ամյա հոբելյանը: Բազում փորձություններ հաղթահարելով՝ այս նորաստեղծ ոլորտը հասել է անասելի բարձունքների՝ ստեղծելով ֆիլմեր, որոնք խորապես նպաստել են թե՛  տարածաշրջանային, և թե՛ համաշխարհային կինոոլորտի զարգացմանը: Բացի համընդհանուր ճանաչված անուններից, ինչպիսիք են՝ Համո Բեկնազարյանը, Լև Ատամանովը, Սերգեյ Փարաջանովը և Արտավազդ Փելեշյանը, հայկական կինոժառանգության գանձարանում կան շատ ֆիլմեր, որոնք դեռևս հայտնի չեն հանրությանը և դեռ նոր պիտի բացահայտվեն հանդիսատեսների կողմից:

 

2020թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնը հիմնեց Կինոժառանգության բաժինը, որն ակտիվորեն ներգրավվեց երկրի կինոարվեստի վերականգնման, պահպանման և տարածման գործում։ Այդ ուղղությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը մեծ քայլ կատարեց՝ 2022 թվականին անդամակցելով FIAF (Կինոարխիվների միջազգային ֆեդերացիա) կազմակերպությանը, որպես ասոցիացված անդամ: 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը