Հունիսի 02 2020

Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Տավուշի մարզային հեռուստաընկերության ( Տավուշ-TV) գլխավոր պրոդյուսեր Նիկոլայ Գրիգորյանը 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրեցին համագործակցության Հուշագիր։

Համագործակցության նպատակն է հայկական կինոն հասանելի դարձնել երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում՝ ապահովելով մարզերում մշակութային արտադրանքի (ֆիլմերի) հասանելիությունն ու մատչելությունը, հաղոդակից դարձնելով մարզերի բնակչությանը ժամանակակից կինոպրոցեսներին։ 
Տավուշի մարզը Հայաստանի հեռավոր սահմանապահ բնակավայրերից է և տեղի սահմանամերձ գյուղերում հայկական ժամանակակից ֆիլմերի ու մեր կինոժառանգության նմուշների շարունակական ցուցադրումները չափազանց կարևոր են։ 
Հուշագրի վավերացման օրը՝ հունիսի 1-ը, պատահական չէր ընտրվել․ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստել էր մանկական ֆիլմերի և մուլտերի զանազան փաթեթներ, որոնք էլ ցուցադրության համար՝ նույն օրը, փոխանցվեցին Տավուշ-TV-ին։ 
Հուշագրի համաձայն, Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ ցուցադրության նպատակով, պարբերաբար Տավուշ TV-ին կտրամադրի ֆիլմերի փաթեթներ (գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն, գիտահանրամատչելի, մանկական և այլն)՝ իրենց օրինակներով։ 
Հաջորդիվ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է կազմակերպել բացօթյա ցուցադրություններ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում, երբ կնահանջի համաճարակը, և հնարավոր կդառնան ազատ շփումները։

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը