Հունիսի 16 2020

Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC) 2020 թ․հունիսի 26-֊ից առցանց կինոթատրոնի (https://www.filmlinc.org/daily/john-lewis-good-trouble-sergei-parajanov-shorts-bloody-nose-empty-pockets-more-coming-to-flcs-virtual-cinema/) ամառային ցուցադրությունների ծրագրում  ընդգրկել է Սերգեյ Փարաջանովի երեք  վերականգնված կարճամետրաժ  ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986), «Կիևյան  որմնանկարներ» (1966)։ FLC- ի առցանց կինոթատրոնը գործում է մարտից՝ պայմանավորված   կորոնավիրուսի պանդեմիայով։

Փարաջանովի այս երեք ուշագրավ  վավերագրական աշխատանքները 2019 թ․ընտրվել էին  Նյու Յորքի միջազգային 57-րդ կինոփառատոնի համար: 

«Հակոբ Հովնաթանյան» Ֆիլմը վերականգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և  լեհական Fixafilm ընկերության միացյալ ուժերով՝  «Համո Բեկ-Նազարյան.հայ կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում: Վերականգնման պրոդյուսերն է Դենիել Բըրդը։ Վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Kino Klassika հիմնադրամից (Լոնդոն):

Ի դեպ, Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC-ն) ցուցադրելու է նաև վաղամեռիկ տաղանդավոր ռեժիսորՄարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսին  հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները՝ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցան Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվեց ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։

2018թ․ լեհական FIXAFILM  ընկերության կողմից  առաջինը վերականգնվեց և թվայնացվեց  Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական կինոնկարը։ Ֆիլմը թվայանցումից հետո ստացավ նոր կյանք ու շնչառություն։ Այն անմիջապես ցուցադրության հրավերներ ստացավ աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարաններից։ Ցուցադրություների մեկնարկը տրվեց 2018-ին՝ ԱՄՆ-ի «Թելուրայդ» միջազգային կինոփառատոնից, իսկ արդեն 2019-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը ներկայացվեց Սերգեյ փարաջանովի 95-ամյակին նվիրված «Կինոյի տաճար»  համալիր ծրագրում։

Ներկայացնում ենք  «Հակոբ Հովնաթանյան»  ֆիլմի ցուցադրությունների ցանկը․

Թելուրայդի միջազգային կինոփառատոն՝ ԱՄՆ, 2018

ICA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն՝ Լոնդոն, 2018 

BOZAR արվեստի կենտրոն՝ Բրյուսել, 2018

Ռոտերդամի միջազգային կինոփառատոն՝ Նիդերլանդներ, 2019

Pera թանգարան՝ Ստամբուլ, 2019

Ազգային պատկերասրահ՝ Լոնդոն, 2019

Close Up կինոթատրոն՝ Լոնդոն, 2019

Մոսկվայի Տարկովսկու անվան կինոփառատոն՝ 2019

Նյու Յորքի Լինկոլնի մշակութային կենտրոն Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ 2019

Curtas Vila do Conde, Պորտուգալիայի միջազգային կինոփառատոն ՝ 2019

Հոնգ Կոնգի միջազգային կինոփառատոն՝ 2019

Սան Ֆրացիսկո՝  Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի ամենամյա գիտաժողով, ԱՄՆ, 2019

Կոպենհագենի Cinemateket,  2020

Վաշինգտոնի ազգային պատկերասրահ, 2020

Նախատեսված - IN SITU Contemporary Art Foundation՝ Լեհաստան, 2020։ 

 

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը