Սեպտեմբերի 10 2020

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված՝ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should The Wind Drop), (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա), ֆիլմը Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության անվանակարգում ընտրվելուց հետո, գրանցել է իր հերթական հաջողությունների շարքը։
Oգոստոսի 27-ին Ֆրանսիայի Լա Ռոշելի «Լա Կուրսիվ» գլխավոր կինոթատրոնում կայացել է GNCR-ի՝ Ֆիլմերի որոնման և էքսպերիմենտների ազգային խմբավորման (Groupement national des cinémas de recherche) աջակցությունը ստացած ֆիլմերի ցուցադրությունը, որտեղ ցուցադրվել է ֆիլմը՝ ACID՝ Անկախ կինոյի կինովարձույթի ասոցիացիայի (Association du Cinéma Indépendant pour sa Diffusion) գործընկերությամբ, կազմակերպության նախագահ Գոտիե Լաբրուսի, կինոռեժիսորի և LACID-ի համանախագահ Իդիր Սերղինի ներկայությամբ:
Իսկ արդեն օգոստոսի 30-ին ֆիլմը ներկայացվել է նաև՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը տեղի ունեցող, Ֆրանսիայի Անգուլեմի ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնում, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։
 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 35-78-78
  • +374 35-84-84
  • info@ncca.am
  • Աշտարակի խճուղի 30,

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը