Սեպտեմբերի 17 2020

Երկար տարիների դժվարին ճանապարհ անցած և բոլորիս կողմից վաղուց սպասված ֆիլմ, որը 2019թ․ ավարտին հասցվեց և ահա արդեն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը կմասնակցի հոկտեմբերի 21-ից 30-ը կայանալիք, Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում: Բուսանի փառատոնը կինոաշխարհում հայտնի է իր գեղագիտական բարձր չափանիշներով ու նրբաճաշակ ծրագրով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 192 կինոնկար 68 երկրից:
Շնորհավորում ենք և մաղթում բարի երթ ու էկրանային մեծ հաջողություններ «Չնչիկին» և ամբողջ ստեղածգործական խմբին.
Բեմադրող ռեժիսոր՝ Արամ Շահբազյան
Դերասաններ՝ Լիլի Էլբակյան, Հիլդա Օհան, Յուրա Կոստանյան, Արթուր Պապիկյան
Սցենարի հեղինակներ՝
Մարիամ Ասրյան, Արամ Շահբազյան, Արա Մնացականյան, Հարություն Կբեյան
Բեմադրող օպերատոր՝ Հայկ Կիրակոսյան,
Բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան
Կոմպոզիտորներ ՝ Դավիթ Դավթյան, Դավիթ Բաբայան
Համարտադրողներ`
«Զիրո ֆիքշն ֆիլմ» - Մարտին Հագեման, (Գերմանիա)
«Իզաբելլա Ֆիլմս» - Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ)
Արտադրող` «Արմնա Փրոդաքշն»
պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան (Հայաստան)
 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 35-78-78
  • +374 35-84-84
  • info@ncca.am
  • Աշտարակի խճուղի 30,

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը