Դեկտեմբերի 09 2020
«ՌեԱնիմանիա»-ի աջակցությամբ «Զակո» ֆիլմը Հայաստանը կներկայացնի «Աննեսի»-ի կինոշուկայում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից` նախագծի զարգացման համար ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» (խակ պտուղ) ֆիլմը, «ՌեԱնիմանիա» փառատոնի շնորհիվ Հայաստանից կմասնակցի «Աննեսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։ 2021 թ․ հունիսին հայկական ֆիլմը կփորձի ֆինանսավորման, ինչպես նաև միջազգային գործընկերների ձեռքբերման հնարավորություններ գտնել։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը