Մարտի 09 2020

Վաշինգտոնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյա տարեդարձին նվիրված փառատոնը մեկնարկեց փետրվարի 29-ից մարտի 14-ը։

ՀՀ դեսպանության հովանո ներքո ս․թ․ փետրվարի 29-ից Վաշինգտոնում մեկնարկեց «Հայկական ոդիսականը․ Նռան գույները» վերտառությամբ փառատոնը։  Փառատոնը, որի գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ Վաշինգտոնի Ազգային տաճարում մարտի 4-ին՝ իր մեջ ներառում էր ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։ 
«Հայկական ոդիսական» փառատոնի օրերին ամերիկացի հանդիսատեսին առանձին կինոծրագրով ներկայցվեցին հայկական դասական ֆիլմեր․ ծրագրում ընդգրկված էին Ս․Փարաջանովի «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի վերականգնված տարբերակները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմը (թվայանցված միայն)։ Հայկական պատվիրակության կազմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ազգագրագետ Լևոն Աբրահմյանը և այլք։

 

Հայկարամ Նահապետյանի հատուկ ռեպորտաժը Վաշինգտոնից
https://www.youtube.com/watch…

 

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը