Մարտի 27 2020

Մեկնարկում է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, webtv.am youtube-յան մշակութային ալիքում ստեղծվել է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը:
14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր արդեն հասանելի են մեկ հարթակում: Մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկն ամեն օր կհամալրվի:
Նախատեսվում է, որ նախագծին կմիանան մուլտերի և անիմացիոն ֆիլմերի հեղինակները, ռեժիսորները, օպերատորները և այլ մուլտիպլիկատորներ, որոնք կպատմեն ընդհանրապես մուլտիպլիկացիայի գաղտնիքների, զարմանհրաշ ու հետաքրքիր պատմություններ մուլտերի ստեղծման մասին:
Մուլտարվեստի ու հայկական անիմացիայի մասին առաջին հանդիպումը տեղի կունենա ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանի հետ։
Նա ստեղծել է բազմաթիվ մուլտեր, անիմացիոն ֆիլմեր: Սույն հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» և «Կիկո» գործերը:

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը