Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, մայիսի 16-25-ը Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում 4-րդ անգամ հայ պրոդյուսերներն ու ռեժիսորներն իրենց կինոնախագծերը, հետարտադրական փուլում գտնվող և արդեն ավարտված ֆիլմերը կներկայացնեն օտարերկրյա պրոդյուսերներին և դիստրիբյուտորական ընկերություններին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, մարտի 26-31-ը անցկացվող Կովկասյան կինոյի առաջին փառատոնում կներկայացվեն կովկասյան երեք պետությունների լավագույն ֆիլմերի ընտրանին:
Մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, ամփոփվեցին Ազգային կինոյի "Հայակ" առաջին մրցանակաբաշխության արդյունքները:

Նկարչի տանը, մարտի 2-ին մեկնարկեց "Արտ-Էքսպո - 2012" ամենամյա ցուցահանդեսը: