Նորություններ
"Մոսկվա" կինոթատրոնում կայացավ արցախյան պատերազմի մասին պատմող "Եթե բոլորը..." ֆիլմի պրեմիերան

"Մոսկվա" կինոթատրոնում  հունվարի 26-ին կայացավ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված, երիտասարդ ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի  "Եթե բոլորը…" ֆիլմի պրեմիերան: 

ՀՀ անկախության ու ՀՀ զինված ուժերի հիմնադրման 20-ամյակին նվիրված այս  ֆիլմի մտահաղացման,  սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են նաեւ դերասաններ Վահագն Սիմոնյանն ու Եկատերիան Շիտովան,  Մհեր Լևոնյանը, Կարեն Ջանգիրյանը և այլք:
"Ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, իսկ հետո սկսվում է խաղաղությունը ... Խաղաղ աշխարհ, որտեղ մենք բոլորս ապրում ենք… Ոմանք անցյալի հուշերով, ոմանք՝ ապագայի երազանքներով… Իսկ ոմանք էլ վերադառնալով անցյալ վերածնվում են ներկայում…"- համոզված է կինոնկարի մտահաղացման հեղինակը : Պատերազմի ու խաղաղության մասին պատմող այս ֆիլմը Երևանից բացի կցուցադրվի նաև Ստեփանակերտում եւ Մոսկվայում: Նկարահանումների մեծ մասը կատարվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Նկարներ