Կինոարտադրություն
"ԵԹԵ ԲՈԼՈՐԸ..."
2012-01-19
Ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, իսկ հետո սկսվում է … ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ… Խաղաղ աշխարհ, որտեղ մենք բոլորս ապրում ենք… Ոմանք անցյալի հուշերով, ոմանք՝ ապագայի երազանքներով… Իսկ ոմանք էլ վերադառնալով անցյալ վերածնվում են ներկայում…
"ԺԱՆՆԱՆ ԵՎ ՁԱՅՆԵՐԸ"
2011-12-30
Հետպատերազմյան Հայաստան։ Ժաննա անունով երիտասարդ կինը  հանկարծակի, ռացիոնալ տեսանկյունից անհասկանալի մղումով,  հետպատերազմյան անորոշության եւ տեսած երազի ազդեցությամբ՝ հրաժարվում և հեռանում  է  ամեն ինչից` և սկսում թափառել երկրով։ Զրկելով ինքն իրեն կենսագրությունից և փաստորեն վերածվելով այլմոլորակայինի  նա կարծես նորից է կլանում աշխարհը՝ ի դեմս իրեն անծանոթ մարդկանց ու Հայաստանի հզոր բնության` լսելով նրանց "ձայները", ու փնտրելով այն մարդուն, ում ձայնն էլ կանչել է իրեն... Ֆիլմը ոգեշնչված է Ժաննա Դ՜Արկից լեգենդից:
"ՃԱՆԱՊԱՐՀԻՆ"
2011-10-22
Ֆիլմը երաժշտական, պարային է,  նախատեսված է լայն լսարանի համար: Հայկը ֆիլմ է նկարահանում հայկական պարի  մասին: Նա  սիրահարվում է պարուհիներից մեկին` Աստղիկին: Աստղիկի ընտանիքը դեմ է նրանց միությանը: Աստղիկի եղբայրը փորձում է ստիպել Հայկին հրաժարվել իր սիրուց: Քաշքշոցի ժամանակ Աստղիկի եղբայրը պատահաբար սպանվում է: Սկսվում է երկար ու ձիգ դատավարությունը: Մեղադրյալի աթոռին Հայկն է: Կյանքը կանգ է առնում սիրահարների համար: Անհնարին է թվում սերը: Բայց ով կարող է չափել անհնարինության սահմանը:
"ԹԱՓԱՌՈՒՄ"
2011-10-15
Պատմությունը ներկայացվում է թեթև հումորով, կոմիկական տեսարանների միջոցով: Բժշկական գյուտի շնորհիվ հնարավոր է դառնում մահամերձ հիվանդի ուղեղը պատվաստել մեկ ուրիշ հիվանդի` փրկելով վերջինիս կյանքը, նրան դարձնելով մարմնապես առողջ, իսկ մահամերձին ճանապարհում անդրշիրիմյան աշխարհում շարունակելու իր հոգու գոյությունը: Եվ դժվար է ասել, թե Աստծո արքայությունը որ կյանքում է` այս, թե այն:
1
2
3
4
5