Կինոարտադրություն
"ՁՄԵՌՎԱ ԽՆՁՈՐ"
2012-12-31
Կինոպոեզիա` ըստ մեր առատաբուխ ու սրտազեղ Խաչատուր Աբովյանի, 1832 թվականի գարնանը հյուսած, կարոտի ու սիրո երգի` «Վերք Հայաստանի» պատմավեպի, մոտիվների` որպես ներբող բնությանը եւ խորհում ազգի քաղաքական անազատ վիճակի մասին…Կարելի է ասել` այս կինոպոեզիան բովանդակում է Խաչատուր Աբովյանի փիլիսոփայական խոհերը, որոնք բխում են հայ ազգային փիլիսոփայության, աշխարհայացքի ակունքներից:Չափազանց բնական, ինչու չէ, փոքր-ինչ երեւվակայական պայմանականությամբ օժտված, «ձմեռվա քուն» մտած, բայց գարնանամուտին կրկին ու կրկին վերածնվող խնձորակերպ ժողովրդից ծնունդ առած մարդու մտքեր ու անմիջական ապրումներ, որ վերապրված են այնքան գունեղ, ցայտուն պատկերներով, համեմատություններով ու պատկերազարդված նկարագրություններով:
“ԱՊԱԿԵ ԿԱԽԱԶԱՐԴԸ“
2012-12-31
Սա երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է:Տղան բանակում ծառայության ժամանակ հեռախոսով իմանալով, որ իր սիրած աղջիկը հղի է՝ ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ՝ միասին որոշում կայացնելու՝ հղիության ընդհատման վերաբերյալ: Ճանապարհին՝ գնացքի մեջ տեղի ունեցած դիպվածը նրան ստիպում է փոխել որոշումը, քանի որ մեղքի զգացումը նրան հանգիստ չի տալիս:
"ՇԱԲԱԹ, ԿԻՐԱԿԻ"
2012-12-31
Թշնամու դիրքերից արձակած փամփուշտը մահացու վիրավորում է զինվորին, որը խաղաղ պայմաններում ճանաչված  գրող էր: Ընդամենը տասնհինգ րոպե է բաժանում նրա  երկնային կյանքը երկրայինից:  Այդ տասնհինգ րոպենների  ընթացքում նրա հետևից գալիս  են հրեշտակ-այլմոլորակայինները, որոնք ամեն կերպ  փորձում են խորհուրդներ տալ, օգնություն  ցույց տալ:   Նրա՝ հետզհետե խամրող գիտակցության մեջ միմյանց են հաջորդում անցյալի, ներկայի և ապագայի տարօրինակ տեսիլքները, և տասնհինգ րոպե անց Փուշը (այդպես են անվանում հերոսին) մահանում է կրակոցից:
“ՁԱՅՆ ԼՌՈՒԹՅԱՆ”
2012-10-24
«Ձայն Լռության» ֆիլմը թեմատիկ առումով համամարդկային իմաստ ու խորք ունի: Սփյուռքահայ արվեստագետի ինքնության հաստատման մոտիվը երանգային շեշտադրումներով զարգանում է սցենարի ընթացքում. հանդիպում սեփական «եսի» հետ, ճշմարտության ծնունդ, իրական ու սթափ հայացք կյանքին... սրանք հարցադրումներ են, որոնք հասկանալի են ու մատչելի յուրաքանչյուրին՝ անկախ աշխարհագրությունից, ազգային ու կրոնական պատկանելությունից, սոցիալական դիրքից:
1
2
3
4
5
6
7
8