Երևանը գեղեցկանում է, երբ նրա գիշերային գրկում կրկին հանդիպում է մի սիրահար զույգ: Ի՞նչ կարող է փոխել նրանց կյանքում մի զով ամառային գիշերը, մի կարճ հանդիպումը, մի կիսատ զրույցը… Զրույցներ` ուրախ, հանդիմանող, տխրեցնող, հուշերով լի ու անբացատրելի մի դատարկություն, որ էլ չես լցնի ոչ մի խոսքով:
Աղքատ ու խեղճ մարդ էր Դանիելը, բազմանդամ ընտանիքի հայր: Օրեցօր նույն կյանքն էր ապրում. լուսաբաց, կնոջ նախատինք, երեխեքի լուռ տառապանք,դառը քուն… Հյուսն էր: Ինչ գործ պատահեր` կաներ: Մի օր էլ Դանիելը խաչելության գործ արեց: Չգիտեր, որ երեք խաչյալներից մեկը Նազովրեցին է: Ապրուստի կռիվ…
Նորակոչիկների համար դժվար փորձություն է զինվորական ծառայության առաջին օրերին ցատկերթ կատարել մի հենակետից մյուսը` երկար ճանապարհ անցնելով անապատային տեղանքով: Սակայն, այդ երթը մի մեծ ցատկ է դառնում զինվորների մտերմանալու, համախմբվելու և կոփվելու հարցում:րցում: