Կինոարտադրություն
"ՄԱՐԳԱՐ ՊԱՊԸ"

Ժանր՝  տրագիկոմեդիա

Նկարահանման ֆորմատ՝  HDV

Տևողություն՝  00:25:06

Ձայն՝ ստերեո

Նկարահանման վայր՝  ՀՀ Գեղարքունիքի մարզ

Ֆիլմի ավարտը՝   2011թ.

Սինոփսիս՝

Հաճախ երկրների միջև գոյացող սահմանային և քաղաքական անհամաձայնությունները կամա թե ակամա անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի վրա: Այս է Մարգար պապի հոգսը, երբ մի առավոտ արթնանալով պարզում է, որ տասնամյակներով իր տանն ու հողին մաս կազմող արտաքնոցը հայտնվել է ուրիշ պետության սահմանում: Սահմանապահների և գյուղապետի սահմանը չխախտելու անհեթեթ բացատրությունները` աշխարհին շիտակ հոգով վերաբերվող Մարգար պապի համար չեն, և  նա ստիպված է լինում հողագործի բահը մի կողմ դնել, խրամատ փորել և զենքով պաշտպանել իր ունեցվածքն ու պատիվը:

Սցենարի հեղինակ՝  Արթուր Մկրտչյան

Ռեժիսոր` Գուժ Թադևոսյան

Անձնական տվյալներ
  • Ռեժիսոր կենսագրությունը. 2006 թ. ընդունվել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ` խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժին` Հակոբ Իսկուդարյանի արվեստանոց: 2006թ. նկարահանել է "Տոհմածա" դեբյուտային խաղարկային ֆիլմը:2008թ. նկարահանել է Վասիլի Շուկշինի "Վիրավորանք" պատմվածքի մոտիվներով խաղարկային ֆիլմը և բեմադրել է Էդուարդո դե Ֆիլիպոյի "Ռիսկ" պիեսը: Աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ ՙԽոնարհ հերոսներ՚ ֆիլմաշարում, "Հայֆիլմ" կինոստուդիայի արտադրության "Չկրակված փամփուշտներ", "Լույսի հետք" գեղարվեստական ֆիլմերում: 2009 թ. բեմադրել է Ճապոնացի գրող Ռյունոսկե Ակուտագավայի "Թավուտում" ստեղծագործությունը: Բեմադրությունը մինչ այժմ մասնակցել է "ՀԱՅՖԵՍՏ" միջազգային թատերական փառատոնին, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնին, Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխությանը, Արտավազդ մրցանակաբաշխությանը: 2010թ. հունիսի 12-19 մասնակցել է Մոսկվայում կայացած "Չեխովյան միջազգային թատերական փառատոնին" և МФГС կողմից կազմակերպված "Լաբորատորիա երիտասարդ ռեժիսորների ԱՊՀ" միջոցառմանը:2010թ. Միջազգային կենտրոն-հիմնադրամի և միջմշակութային ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ, եվրոպական երիտասարդական մշակութային կառույցները և ծրագրեր սեմինարին: 2011թ.ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտ` մագիստրատուրա կինոարվեստի բաժինը:

Դերակատարներ՝  Կարեն Ջահանգիրով, Ժորա Դիլանյան, Լիոնյա Գալստյան, Նարեկ Աղեկյան

Կարգավիճակ՝ ավարտուն

Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն

Լեզու՝  հայերեն, ռուսերեն

Սուբտիտրեր՝ ռուսերեն, անգլերեն

Հետադարձ կապ՝  ք. Երևան

Հեռ՝ 093189472

Էլ-փոստ՝  guzh_tadevosyan@mail.ru

Նկարներ