Կինոարտադրություն
"ՃԱՆԱՊԱՐՀԻՆ"

Ժանր՝  խաղարկային-երաժշտական

Ժապավենի ֆորմատ՝ HD

Տևողություն՝ 90 ր.

Ձայն՝ ստերեո

Նկարահանման վայր՝ Երևան, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզեր

Ֆիլմի ավարտը՝  2011թ.

Սինոփսիս՝

Ֆիլմը երաժշտական, պարային է,  նախատեսված է լայն լսարանի համար: Հայկը ֆիլմ է նկարահանում հայկական պարի  մասին: Նա  սիրահարվում է պարուհիներից մեկին` Աստղիկին: Աստղիկի ընտանիքը դեմ է նրանց միությանը: Աստղիկի եղբայրը փորձում է ստիպել Հայկին հրաժարվել իր սիրուց: Քաշքշոցի ժամանակ Աստղիկի եղբայրը պատահաբար սպանվում է: Սկսվում է երկար ու ձիգ դատավարությունը: Մեղադրյալի աթոռին Հայկն է: Կյանքը կանգ է առնում սիրահարների համար: Անհնարին է թվում սերը: Բայց ով կարող է չափել անհնարինության սահմանը:

Ռեժիսորրոդյուսեր՝ Հարություն Ազարյան

Անձնական տվյալներ
  • Ռեժիսորի կենսագրությունը. Հարություն Ազարյսն` սցենարիստ, պրոդյուսեր: Ծնվել է 1963 թ., հոկտեմբերի 22-ին: 1986 -88թթ. աշխատել է Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնում, որպես դերասան: 1989 -1994թթ. սովորել է Մոսկվայի Ռուսաստանի թատերական արվեստների ակադեմիայում` ստանալով ռեժիսորի մասնագիտություն:. 1989 - 2006 թթ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, որպես սցենարիստ, ռեժիսոր:

  • Ֆիլմացանկ. Փաստագրական ֆիլմեր՝ 1998թ. "Արաքս Դավթյան", "Դեպի լեռան խորքը-Սիլվա Կապուտիկյան", "Եռապատում-Գրիգոր Խանջյան", "Մարո Մարգարյան", "Դրամատիկը 30 տարեկան է", "Հայ գրականության նահապետը-Աղասի Այվազյան", 1999թ. "Իսաբեկյան", "Մի սիրո պատմություն, Գոհար Գասպարյան, Տիգրան Լևոնյան", "Գոբելեն",  "Անկրկնելի Մելինեն", "Ջիմ Թորոսյան", "Մետաքսե", "Ահնիձորյան պատկեներ"-3 մաս,  2000թ., "Վանաձոր", "Անահիտ Սահինյան" 2001թ., "Պարի թևերով" 2002թ,. "Հացթուխը", "Բրուտը", "Ժանսեմ", "Արթուր Թարխանյան" 2004թ., "Ազնավուրը Հայաստանում "Սաղմոսավանքում", "10 րոպե Փելեշյանի մասին", "Դեպի Արարատ", "Գառնի", "Մայր տաճարը", "Հայո պապը", "Բարսեղ Թամանյան", "Տղամարդ-կինը", "Եղջաբերդ" 2010թ., "Ծառի հակառակ երեսը-Սերգեյ Փարաջանով", 2011թ. "Ճանապարհին" խաղարկային ֆիլմ:

Դերակատարներ՝  ՀՀ. ժող. արտիստ` Վանուշ Խանամիրյան, Երվանդ Մուրադյան /Ֆրանսիա/,  Լիլիթ Ասատրյան, Ժենյա Մկրտումյան, Գնել Ուլիխանյան

Կարգավիճակ՝ ավարտուն

Աջակցություն՝  Հայաստանի ազգային կինոկենտրոն, Հայաստանի պարի պետական անսամբլ, Հարություն Ազարյան

Լեզու՝ հայերեն

Սուբտիտրեր՝ անգլերեն

Հեռ՝ +358315, 091 468012                        

Էլ-փոստ՝ azaryanart@rambler.ru

Նկարներ