Ընտրեք տարին

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում է անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի (1941-2021թթ․) ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյանի ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը:

Կայացավ «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ» միջազգային գիտաժողովը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված կինոգիտական անդրանիկ միջոցառումն էր։ Գիտաժողովն անցկացվում էր Յունեսկոյի հովանու ներքո՝ նվիրված ֆրանսահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին։

Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում, փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար, ձայների մեծամասնությամբ ընտրվեց ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը։

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում են՝ «Իրանի ժամանակակից կինոյի օրերը Հայաստանում» ծրագիրը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Էպիգրաֆ» գրախանութը առաջին անգամ ներկայացրեցին հայկական կինոազդագրերից վերատպված 18 կինոստիկերների (կպչուկներ) բացառիկ հավաքածուն՝ սեպտեմբերի 17-ին՝ «Էպիգրաֆ» գրախանութի մասնաճյուղում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է ևս մեկ՝ Անիմեսթ միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթում։ 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ երկար սպասումից հետո Սիցիլիայում մեկնարկել են, ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի միջև։

Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն), ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին, ցուցադրվեց Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի Օլիմպիա 3 կինոթատրոնում, ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը։

«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմը կներկայացվի մի քանի հեղինակավոր միջազգային փառատոնների:

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Yeznik Koghbatsi 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը