«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը և նույն պայմանագրի հիման վրա «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ տարածքում գործող հեռուստաընկերությունների միջև կնքված համապատասխան լիցենզային պայմանագրերը, կատարում է՝

ՀՀ հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական արտադրության խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի հեղինակների /կամ օրենքով ժառանգ համարվող անձանց/ վարձավճարների գործընթաց:

Գործընթացը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ ընդունված թիվ 506-Ն Որոշման:

Ֆիլմերի ցանկի հեղինակներին (կամ օրենքով ժառանգ համարվող անձանց) անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ համապատասխան պայմանագիր կնքելու համար։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը