«Երբ որ քամին հանդարտվի»

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյան

Սցենարիստ Նորա Մարտիրոսյան,Էմմանուել Պագանո

ՕպերատորՍիմոն Ռոկա

Տարեթիվ2020

ԴերասաններԴավիթ Հակոբյան,Հայկ Բախրյան,Արման Նավասարդյան,Գրեգոար Քոլին,Նարինե Գրիգորյան,Վարդան Պետրոսյան

ՊրոդյուսերՋուլի Փարատյան

ԸնկերությունSister Productions,«անԷվա պրոդակշն»,Kwassa Films

100 րոպե

 

Ալենը` ազգությամբ ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: Տպավորվելով երկրի բնակիչների համառությունից, Ալենը մոռանալով իր չեզոք դիրքորոշան մասին, սկսում է բարեկամանալ նրանց հետ; Կորյունը՝ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի իր կյանքը լքելով դարձել է օդանավակայանի տնօրենը և խենթի նման, ամբողջ ավյունով լծվել այդ աշխատանքին: Սեյրանը՝ Ալենի համակրելի վարորդն է, ում հումորն ու հեգնանքը որոշակի լույս են սփռում երկրի օդանավակայանում տիրող իրավիճակի վրա: Կարինեն՝ պատերազմից հետո այրիացած կինը համոզված է, որ օդանավակայանի վերագործարկումն ուղղակի անհրաժեշտություն է: Եվ հատկապես հազիվ տասը տարեկան Էդգարը՝ որին Ալենը պարբերաբար հանդիպում է օդանավակայանում`ջրի ահռելի մեծ շշերը ձեռքին…․

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը