Ներկայացումը հիմնված է անգլիացի դերասան, գրող, ռեժիսոր, նկարիչ Դոնալդ Բիսեթի հեքիաթների վրա: «Շրջված երազ» ներկայացումը մի յուրօրինակ ճանապարհորդություն է դեպի մանկություն, որտեղ Նարինե Մալյանի օգնությամբ մենք տեսնում ենք մեզ շրջապատող գեղեցիկն ու հրաշքը: Ներկայացումը երեխաների համար է, բայց ո՞վ պատրաստ չէ լիաթոք ծիծաղել երեխայի պես: 105-5 տարեկան երեխաները կարող են վայելել այս ներկայացումը, որը սկզբից մինչև վերջ կտեղափոխի ձեզ մի աշխարհ, որտեղ իշխում են գեղեցիկը, բարությունն ու հրաշքը:

«Շրջված երազ»-ը համարվել է 2020թ. լավագույն մանկական ներկայացում:

 

Բեմադրությունը՝ Նարինե Մալյան

Բեմանկարիչ՝ Անդրանիկ Հարությունյան

Զգեստների նկարիչ՝ Տաթև Մելքումյան

Երաժշտական ձևավորում՝ Նարինե Մալյան

Դերասաններ՝

      Վահագն Գասպարյան

      Սամվել Թոփալյան

      Աստղիկ Աբաջյան

      Քրիստինա Հովակիմյան

      Սյուզի Ադամյան

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը