Սեպտեմբերի 17 2020

Համավարակի դժվարին պայմաններից և մեկուսացումից հետո, Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրի ներքո, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում:
Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա։
Բաց մի՛ թողեք այս եզակի հնարավորությունը, միասին և նորովի հայտնաբերելու ծիծաղով և երաժշտությամբ լի այս էջերը։
Շտապեք ձեռք բերել տոմսերը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի համավարակի հետևանքով ամիսներ շարունակ պարապուրդի մեջ հայտնված «Մոսկվա» կինոթատրոնին: Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին, սեպտեմբերի 19-27-ն ընկած ժամանակահատվածում:
 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 35-78-78
  • +374 35-84-84
  • info@ncca.am
  • Աշտարակի խճուղի 30,

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը