Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջազգային կապերի բաժինը իրականացնում և համակարգում է կինոոլորտին առնչվող մի շարք աշխատանքներ, որոնց թվում են՝ համապատասխան կինոկառույցների և կինոկազմակերպությունների հետ գործնական կապերի ստեղծում և աշխատանքների կազմակերպում, Եվրոպական համատեղ արտադրության աջակցություն ցուցաբերող ամենախոշոր հիմնադրամի` Եվրիմաժի (Eurimages) հայաստանյան ներկայացուցչության ապահովում, կինոշուկաների և կինոփառատոների վերլուծություն, հայ կինոժառանգությանը նպաստող աշխատանքների աջակցություն, տեղական շուկայի ուսումնասիրություն, կազմակերպչական և ինֆորմացիոն տեղեկատվության ապահովում։ Միջազգային կապերի բաժնում կարող եք ծանոթանալ Եվրոպական տեսաձայնային օբսերվատորիայի մասին տեղեկատվությանը։

Միջազգային կապերի բաժնի կողմից իրականացվելիք  աշխատանքները նաև միտված են հայ կինոգործիչներին օգնել գտնելու արտասահմանյան երկրներում և Հայաստանում իրականացվող միջազգային կինոփառատոների, կինոշուկաների, հիմնադրամների և այլ հարթակների մասին տեղեկատվություն։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը