2017թ. ի վեր «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերի մասնակցությունը միջազգային հեղինակավոր տարբեր հարթակներում
-
2023 թ. մայիս. ռեժիսոր Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմը Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) արժանացել է «Ֆիլմի Լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի Լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակների:
-
2023 ապրիլ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի լեհական պրեմիերան կկայանա մայիսի 13-ին՝ Millennium Docs Against Gravity կինոփառատոնի շրջանակներում:
-
2023 ապրիլ. ռեժիսոր Արմինե Անդայի «ԹՌՉՈՂ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԵՐԳԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընտրվել է Սլովակիայի Fest Anca անիմացիոն միջազգային կինոփառատոնի «Համաշխարհային պանորամա» ծրագրում, միաժամանակ ընդգրկվել է Հնդկաստանի SIFFCY-Smile միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։
-
2023 ապրիլ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Կատալոնիայի մարդու իրավունքներին նվիրված IMPACTE! Festival de Cine y Derechos Humanos de Cataluña կինոփառատոնի մրցութային բաժնում:
- 2023 ապրիլ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Բոստոնի անկախ ֆիլմերի կինոփառատոնին՝ ապրիլի 30-ին, ժամը՝ 2.30, THE BRATTLE կինոթատրոնում:
- 2023 ապրիլ ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը GO EAST կինոփառատոնի բացման ֆիլմ: Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 26-ին՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում:
- 2023 ապրիլ. Բրյուսելի BOZAR գեղարվեստի կենտրոնում տեղի կունենա ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի հատուկ ցուցադրություն:
- 2023 ապրիլ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը ցուցադրվելու է ARTE հեռուստաալիքով ապրիլի 26-ին (CET):
- 2023թ ապրիլ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն Ֆիլմի բրազիլական պրեմիերան կանցկացվի @etudoverdadeoficial-ի շրջանակներում. փառատոնը տեղի կունենա ապրիլի 13-ից 23-ը՝ Բրազիլիայի Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո քաղաքներում միաժամանակ:
-
2023 ապրիլ․ ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի կանադական պրեմիերան կկայանա Sommets du cinéma d’animation de Montréal կինոփառատոնի շրջանակներում։
-
2023 թ. ապրիլ. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք վավերագրական կինոյի Etnocineca 17-րդ միջազգային կինոփառատոնը բացվելու է ռեժիսորներ՝ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» ֆիլմով:
-
2023 ապրիլ․ ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Movies That Matter կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի մրցանակ» անվանակարգում:
-
2023 մարտ. ռեժիսոր Արմինե Անդայի «ԹՌՉՈՂ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԵՐԳԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը ներառվել է Բրազիլիայի ՖԱՆՏԱՍՊՈԱ Պորտո Ալեգրիի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային փառատոնի (Fantaspoa-International Fantastic Film Festival of Porto Alegre) և ԱՆԻՄԱՏԻԲԱ (Animatiba-Festival Internacional de Animacao de Curitiba) միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթներում։
-
2023թ մարտ. ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «ԼՈՒԿԱ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ցուցադրվել է «Սոֆիա» (Sofia International Film Festival) միջազգային կինոփառատոնում, որպես փակման ֆիլմ:
-
2023թ մարտ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմն Ավստրալիայում կայացած «Europa Europa» կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
-
2023թ մարտ. ռեժիսոր Իննա Մխիթարյանի «ԹՈՆՐԱՏՈՒՆ» ֆիլմն ընտրվել է Ժան Ռուշի միջազգային փառատոնի՝ միջազգային մրցույթ ծրագրում։
-
2023թ մարտ. ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմը հաղթել է Ասուանի Միջազգային Կանանց կինոփառատոնում՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Միաժամանակ նշենք, որ ֆիլմը Օսկարի մրցանակաբաշխության որակավորում ունեցող երկու փառատոների պաշտոնական ընտրության կազմում է՝ Բրյուսելի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում և Ասպենի կինոփառատոնում, ինչպես նաև առաջիկա Մարսելի միջազգային երաժշտության և ֆիլմերի փառատոնում։
-
2023թ մարտ. Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել է գլխավոր մրցանակի։
-
2023թ մարտ. ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյանի «ԿԱՊՈՒՅՏԻ ՄԻՋՈՎ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմն Ամերիկյան Կինոակադեմիայի որակավորման Go Short-International Short Film Festival Nijmegen կինոփառատոնի հոլանդական ֆիլմերի մրցույթում է։
-
2023թ մարտ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ասիական պրեմիերան կանցկացվի Ասիայի հնագույն փառատոներից մեկի՝ Հոնկոնգի միջազգային կինոփառատոնի շրջանակում:
-
2023թ մարտ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը ընդգրկված է Հաագայում անցկացվող Մարդու իրավունքների մասին «Նշանակություն ունեցող ֆիլմերի» (Movies that matter) փառատոնի մրցութային ծրագրում և ներառվել է «The Camera Justitia» մրցանակի նոմինանտների ցանկում:
-
2023թ. մարտ. ռեժիսոր Արմինե Անդայի «ԹՌՉՈՂ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԵՐԳԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը և Վիկտորիա Ալեքսանյանի «ԿԱՊՈՒՅՏԻ ՄԻՋՈՎ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը ներառված են Ամերիկյան կինոակադեմիայի որակավորման՝ Բուլղարական IN THE PALACE International Short Film Festival կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։
-
2023թ. մարտ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նիդերլանդական ASSEN միջազգային կինոփառատոնի շրջանակում:
-
2023թ. փետրվար. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը Միլանում անցկացվող Kaaffilm կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում ստացել է գլխավոր մրցանակ:
-
2023թ փետրվար. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Սալոնիկիում անցկացվող Thessaloniki միջազգային կինոփառատոնում:
-
2023 փետրվար. ռեժիսոր՝ Վիկտորիա Ալեքսանյանի «ԿԱՊՈՒՅՏԻ ՄԻՋՈՎ» ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա SR Socially Relevant Film Festival New York կինոփառատոնում։
-
2023թ. փետրվար. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Օսլոյում անցկացվող «ՄԱՐԴ» (HUMAIN) վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում։
- 2023թ. փետրվար. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Ժնևյան 21-րդ Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնի և ֆորումի (FIFDH) մրցութային ծրագրում։
-
2023թ. փետրվար. ռեժիսոր՝ Արմինե Անդայի «ԹՌՉՈՂ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԵՐԳԸ» անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նիդերլանդներում՝ Կաբումի փառատոնի «Նոր ուղղություններ» մրցույթում։
-
2023թ. փետրվար. Բոստոնի "Regent Theatre"-ում կայացել է ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմի ամերիկյան պրեմիերան:
-
2023թ. փետրվար. ռեժիսոր՝ Վիկտորիա Ալեքսանյանի «ԿԱՊՈՒՅՏԻ ՄԻՋՈՎ» ֆիլմն ընդգրկվել է Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում։
-
2023թ. փետրվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնում (Univerciné Nantes) արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին (1er Prix du Public)։
-
2023թ. փետրվար. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի Բրյուսելյան պրեմիերան տեղի կունենա Բրյուսելի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում:
-
2023թ. փետրվար. ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմը արժանացել է Festival des 24 Courts կինոփառատոնի «Ժյուրիի համակրանք»-Coup de coeur du jury մրցանակին:
- 2023թ. փետրվար. Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում, ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։
- 2023թ. փետրվար. ռեժիսոր՝ Վիկտորիա Ալեքսանյանի «ԿԱՊՈՒՅՏԻ ՄԻՋՈՎ» ֆիլմը ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի, ԲԱՖՏԱ-ի և European Film Awards-ի որակավորման՝ Տամպերեի կինոփառատոնի պաշտոնական մրցույթում:
- 2023թ. փետրվար. ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին, որտեղ միանգամից երկու մրցանակ է ստացել, Ֆիլմը միաձայն ստացել է France Télévisions-ի մրցանակը՝ որպես կարճամետրաժ ֆիլմ, իսկ Նանոր Պետրոսյանը ճանաչվել է լավագույն դերասանուհի France Télévisions-ի և Unifrance-ի կողմից։
- 2023թ. փետրվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ», Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» և ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմերը (Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա) կցուցադրվեն Ֆրանսիայում կայանալիք Նանտի միջազգային կինոփառատոնում:
- 2023թ. հունվար. ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «ԼՈՒԿԱ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի Բելգիական պրեմիերան կայացել է Օստենդի միջազգային կինոփառատոնում, այն ընդգրկված է «LOOK!» մրցույթում։
- 2023թ. հունվար. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի իսպանական պրեմիերան կանցկացվի miradasdoc.idff-ի շրջանակում Guia de Isora-իում։ «Ավրորայի լուսաբացը» MIRADASDOC կինոփառատոնի բացման ֆիլմն է։
- 2023թ. հունվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» («Ռեժիսորական ֆոկուս») և ռեժիսոր Արման Չիլինգարյանի «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ» («Երկիրը կիզակետում, ռեժիսորը կիզակետում») ֆիլմերը ընդգրկվել են Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության կինոփառատոնի ծրագրերում:
- 2023թ․ հունվար․ ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի Ֆինլանդական պրեմիերան կանցկացվի Հելսինկիում՝ վավերագրական ֆիլմերի DocPoint-Հելսինկիի վավերագրական ֆիլմերի կինոփառատոնում։
- 2023թ․ հունվար․ ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ավստրալիական պրեմիերան կանցկացվի Եվրոպա-Եվրոպա կինոփառատոնի շրջանակում՝ Մելբուռնում և Սիդնեյում:
- 2023թ․ հունվար․ ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի իտալական պրեմիերան անցկացվել է Տրիեստի կիոփառատոնում, ֆիլմը ցուցադրվել է Alpe Adria կինոթատրոնում։
- 2023թ․ հունվար․ ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմի շվեդական պաշտոնական պրեմիերան կկայանա Գյոթեբորգի կինոփառատոնի շրջանակներում:
- 2023թ․ հունվարի 29-ին. Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել ռեժիսոր (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) Ջեսիկա Վուդվորթի «ԼՈՒԿԱ» (աշխատանքային վերնագիրը «Ամրոց») լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
- 2022թ․ դեկտեմբեր․ ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային մրցույթում։
- 2022թ. դեկտեմբեր. ռեժիսոր Իննա Մխիթարյանի «ԹՈՆՐԱՏՈՒՆ» ֆիլմը ճանաչվել է Վիեննայի «Մարդկության այս աշխարհը» (Этот человеческий мир) կինոփառատտնի Միջազգային մրցույթի հաղթող։
- 2022թ․ դեկտեմբեր․ ռեժիսոր՝ Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմն Ամերիկյան Dreamachine միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:
- 2022թ․ դեկտեմբեր․ ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ» ֆիլմն Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին (Winner Best Film):
- 2022թ․ նոյեմբեր․ ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում, ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։
- 2022թ․ նոյեմբեր․ ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին:
- 2022թ․ նոյեմբեր․ ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը Մոսկվայի՝ «Կինոն առանց արգելքների» («Кино без барьеров», «Breaking Down Barriers») հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։
- 2022թ. նոյեմբեր. ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «ԳԼԽԻՎԱՐ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Բեյրւթի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի (Бейрутский международный кинофестиваль короткометражных фильмов) մրցութային ծրագրում։
- 2022թ․ նոյեմբեր․ ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում՝ «Աշխարհի կանայք» ծրագրի շրջանակում։
- 2022թ․ նոյեմբեր. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ասիական համաշխարհային կինոփառատոնում (Азиатский всемирный кинофестиваль) արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
- 2022թ․ նոյեմբեր. ռեժիսորներ՝ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» ֆիլմն ընդգրկվել է Մոնրեալի RIDM միջազգային կինոփառատոնի լիամետրաժ մրցութային ծրագրում:
- 2022թ. նոյեմբեր. ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում (Фестиваль гранатового кино) արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին:
- 2022թ․ նոյեմբեր. ռեժիսոր Արման Չիլինգարյանի «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատոնում (Международный кинофестиваль в Мисуру) արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին:
- 2022թ. նոյեմբեր. ռեժիսոր՝ Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմը նոմինացվել է Մոնրեալի անկախ ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում (Монреальский фестиваль независимого кино):
- 2022թ. նոյեմբեր. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում (Фестиваль гранатового кино) արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին։
- 2022թ. նոյեմբեր. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» ֆիլմն արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին Asia Pacific Screen Awards-ում:
- 2022թ. նոյեմբեր. ռեժիսոր Պետյա Սարգսյանի «ՄՈՒՇՈՒՐԲԱ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Տորոնտոյի «Նուռ» (Фестиваль гранатовых фильмов) Համազգային կինոփառատոնում:
- 2022թ. դեկտեմբեր. ռեժիսոր Հարութ Մաքյանի «ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ ԴՐԱԽՏ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է ŻubrOFFka կարճամետրաժ ֆիլմերի միջազգայյին փառատոնի (Фестиваль короткометражных фильмов в Зуброффке) մրցութային ծրագրում։
- 2022թ․ նոյեմբեր. ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «ԹԵՎԱՎՈՐԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Թբիլիսիի միջազգային անիմացիոն փառատոնում (Тбилисский международный фестиваль анимации – TIAF) աժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:
- 2022թ․ նոյեմբեր. կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընտրվել է Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփատոնի (Международный кинофестиваль в Мисуру) հիմնական մրցութային ծրագրում։
- 2022թ. նոյեմբեր. ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «ԹԵՎԱՎՈՐԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Թբիլիսիի միջազգային անիմացիոն փառատոնում (Tbilisi International Animation Festival–TIAF): Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Լոս Անջելեսի Animation Is Film կինոփառատոնում ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։
- 2022թ․ հոկտեմբեր․ ռեժիսորներ՝ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» ֆիլմը ցուցադրվել է Ji. hlava վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ նոմինացվել է Silver Eye մրցանակի։
- 2022թ․ հոկտեմբեր․ ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական-անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է «Tallinn Black Nights» կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում, որը կանցկացվի նոյեմբերի 18-ին։
- 2022թ․ հոկտեմբեր․ ռեժիսորներ՝ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» ֆիլմն ընդգրկվել է DOK Leipzig-ում (Վավերագրական և անիմացիոն ֆիլմերի Լայպցիգի միջազգային փառատոն) ցուցադրության համար։
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Դավիթ Ներկարարյանի «ԵՐԵՔ ՕՐ» կարճամետրաժ ֆիլմը Սանկտ-Պետերբուրգի «Влюблённые в искусства» միջազգային 6-րդ կինոփառատոնում արժանացել է «Լավագույն խաղարկային դեբյուտ» մրցանակին:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Արման Չիլինգարյանի «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընտրվել է Ֆլոովենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Международный кинофестиваль флоренции) մրցութային ծրագրում ցուցադրության համար։
- 2022թ․ հոկտեմբեր․ ռեժիսոր Հարութ Մաքյանի «ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ ԴՐԱԽՏ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Cinemed-Montpellier Mediterranean կինոփառատոնի Panorama courts métrages բաժնի ցուցադրությունների ծրագրում, որտեղ կլինի նաև միջազգային պրեմիերան։
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյանի «ԿԱՊՈՒՅՏԻ ՄԻՋՈՎ» ֆիլմի միջազգային պրեմիերա՝ Международный средиземноморский кинофестиваль в Монпелье (Синемед) հեղինակավոր կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:
- 2022թ․ հոկտեմբեր․ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում։ АМC-ի ցանցի կինոթատրոնների տարեկան ծրագրում ընդգրկում են ընդամենը 4-8 արտասահմանյան ֆիլմեր։
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «ԳԼԽԻՎԱՐ» ֆիլմը Կիպրոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է վավերագրական ֆիլմերի հեղիանակավոր IDFA փառատոնի (Ամստերդամի Միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոն) Best of Fest (փառատոների լավագույն ֆիլմեր) բաժնում։
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «ԳԼԽԻՎԱՐ» ֆիլմն ընդգրկվել է 20-րդ Zagreb միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Իննա Մխիթարյանի «ԹՈՆՐԱՏՈՒՆ» լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ֆրանսիայի Les Écrans Documentaires in Arcueil փառատոնի մրցութային ծրագրում:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ» ֆիլմը Woodstock կինոփառատոնում ճանաչվել է հաղթող «Լավագույն պատմագրական ֆիլմ» անվանակարգում։ Միաժամանակ ֆիլմի օպերատոր Ղասեմ Էբրահիմյանը նույն կինոփառատոնում ճանաչվեց որպես «Լավագույն օպերատոր»:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական անիմացիոն ֆիլմը նոմինացվել է Asia Pacific Screen Award (Ասիա-Խաղաղ oվկիանոսյան Էկրանավորման մրցանակ) մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Իննա Մխիթարյանի «ԹՈՆՐԱՏՈՒՆ» լիամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Վիեննայի International Human Rights Film Festival-ի մրցութային ծրագրում, որը ֆիլմի Ավստրիական պրեմիերան է:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ» ֆիլմը Համբուրգի կինոփառատոնում 100-ից ավելի ֆիլմերից ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական անիմացիոն ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայացել է Լոս Անջելեսի Animation Is Film կինոփառատոնի մրցութային ծրագրում:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Արման Չիլինգարյանի «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ» ֆիլմն ընտրվել է Շվեյցարիայում Ժնևի Եվրո կինոփառատոնում ցուցադրության համար:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական անիմացիոն ֆիլմը մասնակցել է Լիսաբոնի Doclisboa (festival internacional de cinema) կինոփառատոնին:
- 2022թ. հոկտեմբեր. ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «ԳԼԽԻՎԱՐ» կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 39-րդ կինոփառատոնի Academy Awards որակավորման մրցութային ծրագրում:
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Արման Չիլինգարյանի «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ» ֆիլմն ընդգրկվել է Թել Ավիվի MELECH միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային ծրագրում:
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգի (Գատչինա) «Գրականություն և կինո» («Литература и кино») միջազգային 18-րդ կինոփառատոնում ստացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակը։
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «ԳԼԽԻՎԱՐ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է European Film Award-ի որակավորման՝ Int'l Short Film Festival of Cyprus միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։
- 2022թ․ սեպտեմբեր․ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմն ընդգրկվել է Be Epic Լոնդոնի միջազգային կինոփառատոնում, ցուցադրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ հաղթելով «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր՝ Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել և արժանացել «Լավագույն մարդասիրական ֆիլմ» մրցանակին:
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Պետյա Սարգսյանի «ՄՈՒՇՈՒՐԲԱ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Անիմուր» միջազգային անիմացիոն կինոփառատոնի արտամրցութային ծրագրում։ Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին։
- 2022թ. սեպտեմբեր. Համբուրգի միջազգային 30-րդ հոբելյանական կինոփառատոնի «Կալեյդոսկոպ» ծրագրում ընդգրկված են «ԱՄԵՐԻԿԱՑԻ» (ռեժ.՝ Մայքլ Գյուրջյան) և «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» (ռեժ.՝ Իննա Սահակյան) ֆիլմերը։
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսորներ՝ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան Camden International Film Festival կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում։
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմն ընդգրկվել է Լոս Անջելեսի Արփա միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում:
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական անիմացիոն ֆիլմն Հայաստանի ազգային կինոակադեմիան ընտրել է «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար:
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմն ընդգրկվել է Չիկագոյի անկախ ֆիլմերի կինոփառատոնի մրցութային ծրագրում:
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմը ճանաչվել է Պլատինե մրցանակի դափնեկիր (Platinum Award Winners)՝ ամերիկյան «Անկախ ֆիլմերի մրցույթում» (International Independent Film Awards):
- 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» ֆիլմն ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի «Գրականություն և կինո» («Литература и кино») միջազգային 18-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։
- 2022թ. օգոստոս. ռեժիսոր Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին:
- 2022թ. օգոստոս. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմը ցուցադրվել է Տաշքենդի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։
- 2022թ. օգոստոս. ռեժիսոր Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմը ընդգրկվել է ամերիկյան Accolade Global Film Competition միջազգային կինոմրցույթի ծրագրում:
- 2022թ. օգոստոս. ռեժիսոր Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» միջազգային կինոփառատոնում և արժանացել է «Բացառիկ արժանիքների համար» մրցանակի:
- 2022թ. օգոստոս. Անգինե Իսանյանի «ՇԵՄԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ» կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է մասնակցելու «Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն»-ի միջազգային մրցութային բաժնում:
- 2022թ. օգոստոս. ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «ԹԵՎԱՎՈՐԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը ցուցադրվել է «Chaniartoon-Comic & Animation International Festival» միջազգային կոմիքսների և անիմացիայի փառատոնի վեցերորդ թողարկմանը, որը տեղի կունենա սեպտեմբերին, Հունաստանի Չանիա քաղաքում:
- 2022թ. օգոստոս. ռեժիսոր Արա Մնացականյանի «ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան երկու՝ «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» և Գլենդելի (ԱՄՆ) միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրերում:
- 2022թ. օգոստոս. ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «ԹԵՎԱՎՈՐԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Neum Animated Film Festival անիմացիոն փառատոնի մրցութային ծրագրում։
- 2022թ. օգոստոս. ռեժիսոր Իննա Մխիթարյանի «ԹՈՆՐԱՏՈՒՆ» լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Les Etats généraux du film documentaire de Lussas» փառատոնում ցուցադրության:
- 2022թ. հուլիս. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմը ներառվել է սեպտեմբերի 6-ից 11-ը Իտալիայում կայանալիք Սալենտոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Կինոփառատոնի բացումը ազդարարվել է «Զուլալի» ֆիլմով:
- 2022թ. հուլիս. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային» մրցույթում արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին:
- 2022թ.հուլիս. ռեժիսոր Համբարձում Համբարձումյանի «ԿՈՐԵԱԿԱՆ ԴԵԼԻԿԱՏԵՍ» ֆիլմը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնում ստացել է «Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ»:
- 2022թ. հունիս. ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանի «ԺԱՄԱՆՈՒՄ» ֆիլմը Մեկ կադր կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է «Լավագույն հայկական կարճ ֆիլմ» մրցանակին:
- 2022թ. հունիս. ռեժիսոր Նաիրի Հախվերդիի «ԱՎԼԵԼՈՎ ԵՐԵՎԱՆԸ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը Ռամսգեյթի միջազգային կինոփառատոնում (Մեծ Բրիտանիա) (Ramsgate International Film & TV Festival) ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»:
- 2022թ. հունիս. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմն ընտրվել է Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային հեղինակավոր կինոփառատոնի մրցութային ծրագրում:
- 2022թ. մայիս. ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «ԺԱՌԱՆԳԸ» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում Միլանի 29-րդ Sguardi Altrove Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնին արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:
- 2022թ. մայիս. ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «ԹԵՎԱՎՈՐԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է ANIBAR միջազգային անիմացիոն փառատոնի երիտասարդ հանդիսատեսի մրցույթում։
- 2022թ. մայիս. ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «ԺԱՌԱՆԳԸ» խաղարկային կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Միլանի 29-րդ Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնին:
- 2022թ. մայիս. ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «ԺԱՌԱՆԳԸ» ֆիլմն ընդգրկվել է Միլանում անցկացվելիք «Մետրոպոլիս» (Metropolis Film Festival) իտալական փառատոնի մրցութային ծրագրում:
- 2022թ. մայիս. ռեժիսորներ՝ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» ֆիլմի կանադական պրեմիերան՝ Hot Docs կանադական միջազգային վավերագրական փառատոնի շրջանակներում։ Hot Docs-ը վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոներից է:
- 2022թ. մայիս. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել անիմացիայի աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։ «Ավրորայի լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։
- 2022թ. ապրիլ. ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «ԺԱՌԱՆԳԸ» կարճամետրաժ ֆիլմը Պրահայի միջազգային կինոմրցանակաբաշխության 2021/2022 գարնանային ծրագրում (Prague International Film Awards 2021/22 - SPRING EDITION) արժանացել է «Հատուկ նշում» (Honorable Mention) մրցանակի:
- 2022թ. ապրիլ. ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «ԺԱՌԱՆԳԸ» խաղարկային կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Պրահայի միջազգային կինոմրցանակաբաշխության մրցութային ծրագրում:
- 2022թ. մարտ. ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «ԳԼԽԻՎԱՐ» խաղարկային կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է Պորտուգալիայում անցկացվող IndieLisboa International Film Festival 19-րդ փառատոնի մրցութային ծրագրում:
- 2022թ. մարտ. ռեժիսոր Արման Չիլինգարյանի «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ» ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամա» մրցանակը Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում /Կանադա/, /Toronto AltFF/՝ լիամետրաժ ֆիլմերի կատեգորիայում:
- 2022թ. մարտ. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընտրվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում։
- 2022թ. փետրվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում:
- 2022թ. հունվար. ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի Կառավարության «Պրաբհատ» մրցանակը, լավագույն միջազգային ֆիլմի համար:
- 2021թ. դեկտեմբեր. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» անիմացիոն ֆիլմն ընտրվել է կարճամետրաժ ֆիլմերի կարևորագույն միջազգային կինոփառատոներից մեկի` Կլերմոն Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում։
- 2021թ. դեկտեմբեր. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է լոսանջելեսյան 3-րդ «Ֆիլմ մոդի» («Film Maudit 2.0») միջազգային կինոփառատոնում:
- 2021թ. դեկտեմբեր. ռեժիսոր Արման Չիլինգարյանի «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը հաղթել է Ճապոնիայի կինոյի և հեռուստատեսության բնագավառի պրոֆեսիոնալների «Tokyo Film Awards» կինոմրցույթի՝ «Լավագույն դրամա» անվանակարգում:
- 2021թ. նոյեմբեր. ռեժիսոր՝ Էվելինա Բարսեղյանի «ԺԱՌԱՆԳԸ» կարճամետրաժ ֆիլմը՝ մասնակցելով Սանկտ Պետերբուրգի «ПитерКиТ» XXI միջազգային ուսանողական կինոփառատոնին արժանացել է ժյուրիի մրցանակին («Ցավոտ թեմաների արծարծման համար»)։
- 2021թ. հոկտեմբեր. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը Անիմեսթում-Animest International Animation Festival (Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո՝ ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնի կողմից. BIAF-Bucheon International Animation Festival (Հարավային Կորեա), Cinanima (Պորտուգալիա), Olympia International Film Festival for Children and Young People (Հունաստան), BASTAU International Film Festival (Ղազախստան), Colombo International Women’s Film Festival (Շրի Լանկա) և Paris Courts Devant (Ֆրանսիա)։ Դեկտեմբերի 8-12–ը ֆիլմը նաև ընտրվել է ցուցադրվելու Ֆրանիսական հայտնի Carrefour of the Animated films-Forum des Images-ում:
- 2021թ. հոկտեմբեր. ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «ԳԼԽԻՎԱՐ» կարճամետրաժ ֆիլմը «Ոսկե Ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» մրցույթում արժանացել է Գենադի Մելքոնյանի անվան Հատուկ մրցանակին։
- 2021թ. հոկտեմբեր. ռեժիսորներ Օվսաննա Շեկոյանի՝ «ԳԼԽԻՎԱՐ», Անգինե Իսանյանսի՝ «ՇԵՄԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ», Րաֆֆի Մովսիսյանի՝ «ԺԱՄԱՆՈՒՄ», Նաիրա Մուրադյանի՝ «ԹԵՎԱՎՈՐԸ» և Դավիթ Բաբայանի՝ «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» ֆիլմերը ցուցադրվել են «Ոսկե Ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի հայկական կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթի շրջանակներում:
- 2021թ. սեպտեմբեր. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից չորս անվանակարգերում՝ «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»:
- 2021թ. սեպտեմբեր. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է Անիմեսթ միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-17-ը Բուխարեստում՝ Անիմեսթում (Ռումինիա):
- 2021թ. սեպտեմբեր. ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «ԺԱՌԱՆԳԸ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում: «Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը անցկացվելու է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում:
- 2021թ. օգոստոս. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է լավագույն անիմացիոն կինոփառատոներից մեկի՝ «Օսկարի» որակավորում ունեցող՝ BIAF 2021 Բուչոնի միջազգային անիմացիոն կինոփառատոնի պաշտոնական մրցույթում, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-26-ը Հարավային Կորեայում:
- 2021թ. հուլիս. ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» կինոնկարը հուլիսի 14-ին, ցուցադրվել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնում՝ «Օլիմպիա 3» կինոթատրոնում:
- 2021թ. հուլիս. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima't՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ. հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում:
- 2021թ. հունիս. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market»13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 24-ից - հոկտեմբերի 3-ը:
- 2021թ. մայիս. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին:
- 2021թ. ապրիլ. ռեժիսոր Իննա Սահակյանի «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական անիմացիոն ֆիլմ․ «Միթինգ Փոյնք Վիլնյուս» (Meeting Point Vilnius) կինոֆորում, «Շուտով Էկրանին» (Coming Soon) հետարտադրական ֆիլմերի փիչինգ. արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ մասնակցություն Ֆրանսիական «Սանի Սայդ օֆ դը Դոկս» (Sunny Side of the Docs) կինոշուկային և դրան կից հետարտադրական ֆիլմերի բուտիկին, Կաննի կինոփառատոնին կից անցկացվող «Մարշե դե Ֆիլմ» (Marché du Film) կինոշուկային։
- 2021թ․ ապրիլ․ դեբյուտանտ Րաֆֆի Մովսիսյանի «ԺԱՄԱՆՈՒՄ» ֆիլմն ընդգրկվել է Եվրոպայի ամենահին և հեղինակավոր կինոփառատոներից մեկի` Կրակովի ՄԿՓ-ի այս տարվա մրցութային ծրագրում։
- 2021թ․ մարտ․ ռեժիսոր Անահիտ Աբադի՝ հայ-իրանական համատեղ արտադրության «ԵՎԱ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտի կողմից կազմակերպված և մարտի 17-ից-21-ը Հռոմում տեղի ունեցած 11-րդ «Ֆրանկոֆիլմ» ֆրանսալեզու ֆիլմերի փառատոնում արժանացավ Հանդիսատեսի մրցանակին, որը կինոփառատոնի գլխավոր մրցանակն է։
- 2021թ․ մարտ․ ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում:
- 2021թ․ մարտ․ ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է լատվիական «T-SHORT ANIMATED FILM FESTIVAL» ամենամյա փառատոնի մրցութային ծրագրում:
- 2021թ. մարտ. «ԱՄՐՈՑԸ» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծ․ Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համատեղ արտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը։ Համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան։
- 2021թ․ փետրվար․ ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն անցել է ընտրական փուլը և ընդգրկվել Իտալիայում՝ Տոսկանայում անցկացվելիք CYBORG FILM FESTIVAL անիմացիոն փառատոնի մրցութային ծրագրում:
- 2021թ․ փետրվար․ դեբյուտանտ՝ Անգինե Իսանյանսի «ՇԵՄԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ» կարճամետրաժ կինոնկարն ընդգրկրվել է Կլերմոն Ֆերան միջազգային փառատոն (Festival International du court métrage de Clermont-Ferrand) մրցույթային ծրագրում կարճամետրաժ ֆիլմերի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկում, որն անցկացվում է Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում և ունի կարճամետրաժ կինոնկարների ամենամեծ կինոշուկան։
- 2021թ․ հունվար․ ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի Լիոնի մետրոպոլի կազմում գտնվող Վո-ան-Վլեն քաղաքի Un poing c'est court Ֆրանկոֆոն կարճամետրաժ ֆիլմերի 21-րդ փառատոնին արժանացել է Պրոֆեսիոնալ ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին։
- 2021թ․ հունվար․ Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ՝ ռեժիսոր Վագա Վարդանյանի «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ՍԻՐՈ ԴԱՐ» խաղարկային վավերագրական ֆիլմը կցուցադրվի ռուսական Առաջին ալիքով։
- 2021թ․ հունվար․ ռեժիսոր Արամ Շահբազյանի «ՏԱՏԸ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի 2021թ․ միջազգային կինոփառատոնում։
- 2020թ․ դեկտեմբեր․ Շվեյցարական հեղինակավոր Vision Sud Est հիմնադրամի փորձագետների որոշմամբ ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջազգային յոթ կինոնախագծերի, որոնց թվում է ռեժիսորներ՝ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» լիամետրաժ դոկումենտալ դրաման:
- 2020թ․ դեկտեմբեր․ դեբյուտանտ՝ Անգինե Իսանյանսի «ՇԵՄԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է 2021թ․-ի Festival du court métrage de Clermont-Ferrand միջազգային մրցույթում։
- 2020թ․ դեկտեմբեր․ «ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐ» և «ԵՐԿՐԱՇԱՐԺ» ֆիլմերը գնվել են Լատինական Ամերիկայում ցուցադրությունների համար: Ցուցադրությունների իրավունքը ձեռք է բերվել բրազիլական խոշորագույն դիստրիբյուտոր և վիդեո հարթակ՝ Encripta-ի կողմից։
- 2020թ․ դեկտեմբեր․ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» (խակ պտուղ) ֆիլմ. (նախագիծ) «ՌեԱնիմանիա» փառատոնի շնորհիվ Հայաստանից մասնակցել է «Աննեսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։
- 2020թ․ դեկտեմբեր․ Նորա Մարտիրոսյանի լիամետրաժ խաղարկային «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» ֆիլմ. երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո, հայտարարվել են 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը: Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացել է կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» ֆիլմը:
- 2020թ․ նոյեմբեր․ Նորա Մարտիրոսյանի լիամետրաժ խաղարկային «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» ֆիլմին շնորհվել է ժյուրիի հատուկ մրցանակը–Silver Alexander Meet the Neighbors (3000 եվրո)` Սալոնիկի միջազգային կինոփառատոնում (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)։
- 2020թ․ նոյեմբեր․ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՈՃԻ» դեբյուտային կարճամետրաժ Ֆիլմը մասնակցել է Տեխասում կայացած Literally Short Film Festival 2020 փառատոնին և հաղթել «Լավագույն խաղարակային ֆիլմ» անվանակարգում։
- 2020թ. հոկտեմբեր․ տեղի է ունեցել Արամ Շահբազյանի «ՉՆՉԻԿ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Բուսանի միջազգային կինոփառատոնում:
- 2020թ․ օգոստոս․ Նորա Մարտիրոսյանի լիամետրաժ խաղարկային «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» կինոնկարը օգոստոսի 27-ին Ֆրանսիայի Լա Ռոշելի «Լա Կուրսիվ» գլխավոր կինոթատրոնում կայացել է GNCR-ի՝ Ֆիլմերի որոնման և էքսպերիմենտների ազգային խմբավորման (Groupement national des cinémas de recherche) աջակցությունը ստացած ֆիլմերի ցուցադրությունը, որտեղ ցուցադրվել է ֆիլմը՝ ACID՝ Անկախ կինոյի կինովարձույթի ասոցիացիայի (Association du Cinéma Indépendant pour sa Diffusion) գործընկերությամբ, կազմակերպության նախագահ Գոտիե Լաբրուսի, կինոռեժիսորի և L'ACID-ի համանախագահ Իդիր Սերղինի ներկայությամբ: Օգոստոսի 30-ին ֆիլմը ներկայացվել է նաև՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը տեղի ունեցող, Ֆրանսիայի Անգուլեմի ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնում։
- 2020թ․ սեպտեմբեր․ Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «ԷՐԿԵՆ ԿԻՇԵՐ» ֆիլմն ընդգրկվել է Պարանայի միջազգային կինոփառատոնի (PARANÁ INTERNACIONAL FILMS FESTIVAL, Argentina) մրցութային ծրագրում։
- 2020թ․ սեպտեմբեր․ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի, «Մոտիֆ Ֆիլմս» ՍՊԸ-ի «ՊԱՅՔԱՐ» նախագիծը ընդգրկվել է Սան Սեբաստիան Լա Հայզետարա վավերագրական ֆորումի ծրագրում։
- 2020թ. հուլիս. ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «ԷՐԿԵՆ ԿԻՇԵՐ» ֆիլմը «The Indie For You Film» փառատոնում արժանացել է «BEST FEATURE FILM» - «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին:
- 2020թ․ հունիս․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում, հետխորհրդային շրջանում առաջին անգամ ընդգրկվեց հայկական ֆիլմ՝ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի համատեղ արտադրության (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա) «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» կինոնկարը։
- 2020թ․ հունիս․ Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմն ընդգրկվել է ֆրանսիական վաճառքի գործակալ «MPM Premium»-ի միջոցով, Կաննի վիրտուալ կինոշուկայում։
- 2020թ. հունիս. Նյու Յորքում անցկացվող SR Socially Relevant Film Festival 2020 առցանց մրցանակաբաշխությունում ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմն արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» գլխավոր մրցանակին:
- 2020թ. հունիս. ռեժիսորներ` Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» դեբյուտային նախագիծը ընտրվել է մասնակցելու Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Eurimages Lab Project Award ծրագրին:
- 2020թ. մարտ. ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «ԷՐԿԵՆ ԿԻՇԵՐ» ֆիլմը ընդգրկվել է Ռուսաստանի ամենամյա "ՆԻԿԱ" կինոմրցանակաբաշխության շորտ լիստում՝ «ԱՊՀ, Վրաստան և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում, որը տեղի կունենա 2020 թվականի մարտի 29-ին:
- 2020թ. հունվար. ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՈՃԻ» դեբյուտային կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Շվեյցարիայի հեղինակավոր՝ FRIBOURG INTL FILM FESTIVAL 2020/FIFF 2020թ. փառատոնի միջազգային մրցույթում, որը տեղի է ունեցել մարտի 20-28-ը:
- 2020թ. հունվար. ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՈՃԻ» ֆիլմը 2020թ. փետրվարի 01-08-ը մասնակցել է աշխարհի ամենահեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի՝ CLERMONT-FERRAND INTL FILM FESTIVAL 2020 կինոփառատոնին:
- 2019թ. դեկտեմբեր. Հայնանի միջազգային կինոփառատոնում դեկտեմբերի 1-ից 8-ը տեղի է ունեցել կինոռեժիսորներ՝ Նարինե Միրտչյանի և Արսեն Ազատյանի «ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ» ֆիլմի չինաստանյան պրեմիերան։
- 2019թ. դեկտեմբեր. ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՈՃԻ» դեբյուտային ֆիլմը ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր՝ «Clermont - Ferrand intl short film festival 2020» ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային մրցույթում:
- 2019թ. հոկտեմբեր. Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում տեղի է ունեցել ռեժիսորներ՝ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
- 2019թ. օգոստոս. ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմը հայտնվել է Լատինական Ամերիկայի փառատոնային շարքերում՝ Վենեսուելայի փառատոնում արժանանալով միանգամից հինգ մրցանակի:
- 2019թ. օգոստոս. ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմը հաղթող է ճանաչվել Օրենբուրգի փառատոնի գլխավոր «Միահյուսված զուգահեռներ» անվանակարգում։
- 2019թ. ապրիլ, Ուրուգվայի 37-րդ միջազգային կինոփառատոնում կայացավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի՝ «ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ» նոր գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի հարավ-ամերիկյան պրեմիերան։
- 2019թ. ապրիլ. «ՏԱՔ ԵՐԿԻՐ, ՑՈՒՐՏ ՁՄԵՌ» ֆիլմի առաջին ցուցադրումը Ամստերդամից հետո կայացավ Բրյուսելում:
- 2019թ. ապրիլ. Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը ներկայացվել է Միքայել Պողոսյանի «ԱՐԵՎ, ՍԱՐԵՐ ՈՒ ՍԵՐ» ֆիլմը:
- 2018թ. հոկտեմբեր. ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը ԱՄՆ-ի «Արփա» միջազգային փառատոնում արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին:
- 2018թ. սեպտեմբեր. ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը Գերմանիայի «GOTBUSS» փառատոնում արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին:
- 2018թ. հուլիս. Հայ-ռուսական համատեղ արտադրության ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «ՍՊԻՏԱԿ» լիամետրաժ ֆիլմը ԱՄՆ-ի «Ակոլադ Գլոբա» կինոփառատոնում արժանացել է հատուկ մրցանակի:
- 2018թ. մայիս. ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «ՍՊԻՏԱԿ» լիամետրաժ ֆիլմն ընդգրկված է Մոնրեալի միջազգային կինոփառատոնում:
- 2018թ. ապրիլ. Հայ-ռուսական համատեղ արտադրության, ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «ՍՊԻՏԱԿ» լիամետրաժ ֆիլմն ընդգրկված է Մոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի (19-26-ը ապրիլի) հիմնական մրցութային ծրագրում։ Հենց այնտեղ էլ կկայանա կինոնկարի համաշխարհային պրեմիերան:
- 2018թ. ապրիլ. ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմը Մեքսիկայի միջազգային կինոփառատոնում ընդգրկվել է 10 հավակնորդ ֆիլմերի ցանկում:
- 2018թ. մարտ. ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմը Էստոնիայում կայանալիք «Սև գիշերներ» ամենամյա կինոփառատոնում ներկայացվել է խաղարկային ֆիլմերի մրցութային բաժնում:
- 2018թ. մարտ. ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «ՄԵԿ ՕՐ» ֆիլմը Թաթարստանում արժանացել է Թաթարստանի Հանրապետության մշակույթի նախարարության հատուկ մրցանակի:
- 2018թ. մարտ. ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «ՄԵԿ ՕՐ» ֆիլմը Տաջիկստանում արժանացել է Նավսոզ 3-րդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակի:
- 2017թ. ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը ԱՄՆ-ի Քլիվլենդի միջազգային կինոփառատոնում ընդգրկվել է մրցութային ծրագրում:
- 2017թ. ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը Հայաստանի կողմից պաշտոնապես ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխությունում «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
- 2017թ. ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմն ընդգրկվել է Մոնրեալի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում:
- 2017թ. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային փառատոնում: