ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԻՄԱԺ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Եվրիմաժը (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր Եվրոպական հիմնադրամն է, որը ստեղծվել է 1988թ: Եվրոպական խորհրդի 47 երկրներից 39-ը (Հայաստանը ներառյալ) անդամակցում են Եվրիմաժին: Նախկին խորհրդային հանրապետություններից Եվրիմաժի անդամ են Ռուսաստանը, Բալթյան երկրները, Վրաստանը և Ուկրաինան:  

Ոչ Եվրոպական երկրներից վերջին երկու տարում Եվրիմաժի անդամ են դարձել նաև Կանադան և Արգենտինան: Հայաստանը Եվրիմաժի անդամ դարձավ 2016 թ․-ի հունվարին։


Անդամակցության առավելություններն են՝ Հայաստանը ներգրավվում է Եվրոպական կինոարտադրության ցանցին, տեսանելի է դառնում որպես ֆիլմ արտադրող երկիր, Եվրոպական կինոշուկայի դռներն են բացվում Հայաստանի կինոարտադրության առջև։ Եվրիմաժը նաև աջակցում է կինոթատրոններին և տեղական դիստրիբուցիոն ցանցի զարգացմանը, ուսուցանում  է երիտասարդ հայ կինոգործիչներին միջազգային ստանդարտներին համապատասխան  կինոնախագծերի փաթեթներ կազմելուն և  հայտեր ներկայացնելուն:

 

Հայաստանն անդամակցելով Եվրիմաժին ապահովում է Եվրիմաժի Կառավարման խորհրդում հայկական կողմի ակտիվ մասնակցությունը․ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով հայկական կինո-նախագծերի ներկայացում ու պաշտպանում, հիմնային կապերի ստեղծում՝ համատեղ արտադրության համար, նախագծերի քննարկում անդամ երկրների համապատասխան ներկայացուցիչների հետ:

 

Եվրիմաժի հիմնադրամի ֆինանսական աջակցությունը տրամադրվել է հետևյալ ֆիլմերին․

2016թ. - «Սպիտակ»  գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ, ռեժիսոր Ալեքսանդր Կոտ (minority coproduction):

 

2017թ. - «Ֆաբրիկա» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ, ռեժիսոր Յուրի Բիկով, (ռուս-ֆրանս-հայկական նախագիծ, minority coproduction):

 

2018թ. - Եվրիմաժից «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ, ռեժիսոր Նորա Մարտիրոսյան, (ֆրանս-հայ-բելգիական նախագիծ)։

Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը 2020թ․-ին ընդգրկվել է ամենահեղինակավոր՝ Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի երկու մրցութային անվանակարգերում՝ la Sélection Officielle du Festival de Cannes և ACID:

 

2019թ․ - «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն կինոնախագիծ, ռեժիսոր Իննա Սահակյան, (հայ-գերմանական կինոնախագիծ):

 

2021թ․ - «Ամրոցը» խաղարկային ֆիլմի կինոնախագիծ, ռեժիսոր՝ Ջեսսիկա Վուդվորթ (Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան համատեղ արտադրություն):

 

Եվրիմաժի պաշտոնական կայքէջ՝ https://www.coe.int/eurimages

Եվրիմաժի աջակցման ծրագրեր՝ https://www.coe.int/eurimages/programmes

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը