2012թ․-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը դարձավ Եվրոպական տեսաձայնային օբսերվատորիայի անդամ: Օբսերվատորիան շահույթ չհետապնդող միջկառավարական կազմակերպություն է, որը գործում է տեղեկատվության ոլորտում: Եվրոպական տեսաձայնային օբսերվատորիային անդամակցությունն ապահովում է Հայաստանի տեսաձայնային ոլորտի տեսանելիությունը միջազգային ասպարեզում:

 

Օբսերվատորիայի հիմնական դերն է՝ Եվրոպայի տեսալսողական շուկայի մոնիթորինգը և հեռուստատեսային ու կինոարտադրության, իսկ վերջին տարին նաև համացանցային ծառայությունների ամփոփագրումը։ Կինոկենտրոնը համագործակցում է Օբսերվատորիայի հետ, ներկայացնելով հավաքագրված և մշակված տվյալներ կինոթատրոնների քանակի, հաճախելիության, ազգային, եվրոպական և ամերիկյան ֆիլմերի, 3D ֆիլմերի և անիմացիայի վերաբերյալ:

 

Օբսերվատորիայի պաշտոնական կայքէջը՝ https://www.obs.coe.int/observatoire 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը