Հուլիսի 16 2010

Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, քննարկվել է դեռեւս մեկ տարի առաջ երկու երկրների կինոկենտրոնների միջեւ սկսված համագործակցության բանակցությունների ընթացքը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում մշակվել եւ պատրաստվել են Ֆրանսիայի եւ Հայաստանի հանրապետությունների կառավարությունների միջեւ համատեղ կինոարտադրության մասին համաձայնագրի նախագծերը, տարվել են բանակցություններ ինչպես կինոկենտրոնների ղեկավարների, այնպես էլ բարձրաստիճան ղեկավարների հետ:

 

Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները առաջարկել են Հայաստանում ստեղծել կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոն` ֆրանսիական նախատիպի նմանությամբ, ինչը ենթադրում է մասնագիտական եւ ֆինանսական աջակցություն հայրենական կինոարտադրության զարգացման համար:

 

Ըստ Գ. Գեւորգյանի, այն մասնավորապես կխթանի աուդիովիզուալ, վիդեո, մուլտիմեդիայի եւ տեխնիկական սպասարկման ոլորտի զարգացմանը, կկանոնակարգի կինո եւ աուդիովիզուալ արտադրությունների ոլորտը, որը ներառում է նաեւ ֆիլմարտադրության, կինոարտադրանքի շահագործման եւ արտահանման հարցերը, ինչպես նաեւ կինոֆիլմերի եւ մուլտիպլիկացիոն ֆիլմերի գովազդային ծանուցումը` այդ բնագավառում նախատեսելով նաեւ վերապատրաստման եւ ուսումնական գործընթացներ լայն շրջանակների համար:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը