Հուլիսի 19 2010
Աշնանը ռեժիսորի ֆիլմը կմասնակցի Անապայում` սեպտեմբերի 12-19-ը կայանալիք «Կինոշոկ» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Կինոնկարը, ներկայումս, փառատոների մասնակցության հրավերներ ունի մի շարք արտասահմանյան երկրներից` «Մարաքեշ»-ից (Մարոկկո), «Ֆլաուեյի»-ից (ԱՄՆ), Աթենքի միջազգային փառատոնից (Հունաստան), Ռումինիայի միջազգային կինոփառատոնից, «Միլլ Վելլի»-ից (ԱՄՆ), Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային մրցույթից (Ավստրալիա):
Ֆիլմի հեղինակը միջազգային երեք հայտնի դիստրիբյուտորական ընկերություններից` «Ֆիլմշարքս» (Արգենտինա), «Ինսոմնիա» (Ֆրանսիա) եւ «Գլոբալ ֆիլմ ինիշեիեյթիվ» (ԱՄՆ) առաջարկություն է ստացել` իրականացնելու «Մի նայիր հայելուն» ֆիլմի վաճառքը:
Հիշեցնենք, որ Սուրեն Բաբայանի այս ֆիլմն արդեն մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կինոստուգատեսների, այդ թվում` «Սինգապուրի», «Կարլովի Վարիի», Մոսկվայի եւ երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոներին: 2009թ. Երեւանում եւ Մոսկվայում կայացել է «Մի նայիր հայելուն» ֆիլմի ռուսական եւ հայկական պրեմիերաները:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը