Սեպտեմբերի 09 2010
Փառատոնին մասնակցելու նպատակով Երեւանից Անապա էին մեկնել ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Նշանյանը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն, ֆիլմի պրոդյուսեր Վարդան Աբովյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Գեւորգյանցը եւ կինոբեմադրիչ Վահե Գեւորգյանցը:
Վարդան Աբովյանը տեղեկացրեց, որ ֆիլմերը բուռն ընդունելության են արժանացել հանդիսատեսի կողմից, եւ դրական արձագանքներ են ստացել ռուսական մամուլի էջերում: Նա հայտնեց նաև, որ «Կինոշոկ» փառատոնի կինոնախագծերի մրցույթում առաջին մրցանակը եւ 400 հազար ռուբլին նվաճել է «Փարաջանով» ֆիլմի նախագիծը: Նշենք, որ փառատոնի կազմկոմիտեն անակնկալ է մատուցել, եւ Վարդան Աբովյանին շնորհել է «Լավագույն պրոդյուսեր» մրցանակը:
Ավելի ուշ` սեպտեմբերի 23-ին Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը ցուցադրվել է Ռիգայում կայացած «Արսենալ» փառատոնի ոչ մրցութային հատուկ ցուցադրությունների ծրագրում: Կինոնկարը ընդգրկված է նաեւ հոկտեմբերի 3-10-ը կայանալիք Բուխարեստի միջազգային փառատոնի գլխավոր մրցութային ծրագրում: Նույն փառատոնի ոչ մրցութային կինոցուցադրությունների առանձին ծրագրում կցուցադրվի Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը