Սեպտեմբերի 09 2010
Ֆիլմը սիրային դրամա է, որի գործողությունները ծավալվում են տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր վայրերում: Երկու հերոսուհիների պատմությունների հատման կետը գլխավոր հերոսուհու՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրայի ծննդյան պահն է, որը դառնում է երկրորդ հերոսուհու՝ նորվեգուհի Հաննայի մահվան պատճառը:
Ֆիլմը պատմում է սիրո եւ արգելքի, հանդուրժողականության եւ մերժման, մշակույթների բախման մասին, սակայն «Խճճված զուգահեռներ» նախ եւ առաջ ֆիլմ է գենետիկ հիշողության, ճակատագրի մասին, որ ծնողներից փոխանցվում է զավակներին եւ հաճախ կանխորոշում է վերջիններիս կյանքի ընթացքը:
Ֆիլմի արտադրությանը մասնակցել են 6 երկրներ: Ֆիլմն արդեն ցուցադրվել է 18 երկրներում: 2009թ-ին ընդգրկվել է ԱՊՀ լավագույն ֆիլմերի ցանկում: Մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոնների որոնց թվում՝ Մոսկվայի, Ռոտերդամի, Հյուսթոնի, Տրոմսոյի, Սան Պաուլոյի եւ այլ փառատոներին, ինչպես նաեւ Կաննի կինոշուկային:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը