Սեպտեմբերի 29 2011

 

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական թատրոնում մեկնարկեց «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրը: Հայկական կինոյի այս յուրօրինակ տոնը ճաշակով զարդարված դահլիճում հաճելի իրարանցում էր առաջացրել` տարեցների ու մանուկների, երիտասարդների ու դպրոցահասակ երեխաների մոտ:

 

Գորիսեցիները ծափողջույններով ընդունեցին դեռեւս խորհրդային տարիներին նկարահանված «Զանգեզուրի լեռները» վավերագրական ֆիլմը, որը շատերին տարավ դեպի անցյալ, դեպի երիտասարդություն:

 

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը տեսնելով հայրենակիցների ոգեւորությունն ու ծրագրի կարեւորությունը խոստացավ կառուցել նոր կինոթատրոն:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը