Հոկտեմբերի 10 2012

Բուխարեստում, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը կայացած Ռումինիայի միջազգային 8-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում «Եթե բոլորը…» ֆիլմի գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը արժանացել է առաջին մրցանակի: Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է եղել 9 ֆիլմ՝ Հունաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից:

«Եթե բոլորը…» ֆիլմն արդեն ներկայացվել է տարբեր փառատոների, արժանացել մրցանակների: Ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական» խաղարկային ֆիլմ: Մ. Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ ֆիլմն այժմ ներկայացված է Պուսանի միջազգային կինոփառատոնում, որի ընթացքում պետք է ասիական պրեմիերան լինի:

«Եթե բոլորը» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան (Եկատերինա Շիտովա), ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին (Միքայել Պողոսյան, Վահագն Սիմոնյան)։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը