Հունիսի 20 2016
Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա», «ԿինոՊարկ» և «ՍինեմաՍթար» կինոթատրոնների հետ սկսում է հայկական նոր մուլտֆիլմերի ծրագիր: Ամառային արձակուրդը՝ հայկական մուլտերի նոր հերոսների զարմանահրաշ ու գունագեղ աշխարհում:
Ազգային կինոկենտրոնի այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ հաղթահարելու և իրականացնելու երկու շատ կարևոր խնդիրներ. առաջինը` հայրենական արտադրանքի իրացումը ներքին շուկայում (վարձույթի ձևավորման, դիստրիբյուտորական ընկերությունների կայացմանը և այլն): Եվ երկրորդը՝ երեխաներին ծանոթացնելու հայկական արտադրության մերօրյա մուլտֆիլմերին:
Երևանյան կինոթատրոններում հունիսի 20-ից ցուցադրվելիք մուլտֆիլմերի ցանկը.
Առաջին բաժին՝
1. «Վիշապագորգ», ռեժ.՝ Գայանե Մարտիրոսյան (2009, 2010, 2012թթ. 65 րոպե):
Երկրորդ բաժին՝
2. «Սասնա Ծռեր», ռեժ.՝ Արման Մանարյան (70 րոպե):
Երրորդ բաժին՝ 65 րոպե
3. «Զարմանադարան», ռեժ.՝ Անդրանիկ Թորոսյան (2014թ. 3 մաս՝ 11, 8, 7 րոպեներ), «Գորտը», ռեժ.՝ Անդրանիկ Թորոսյան (2011թ., 8 րոպե), «Տարաշխարհիկները», ռեժ.՝ Գայանե Մարտիրոսյան (1991թ., 20 րոպե), «Մի անգամ մի օր», ռեժ.՝ Նաիրա Մուրադյան (2010թ., 11 րոպե)
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը