Հունիսի 04 2016
Հունիսի 3-ին «ԿինոՊարկ» կինոթատրոնի 6-րդ դահլիճում (Երևան Մոլում)՝ կայացավ «Երևանյան մանրապատումներ» ֆիլմի պրեմիերան։ Կինոնկարի ռեժիսորը և սցենարի հեղինակը ռուսաստանաբնակ՝ Աշոտ Ջազոյան է։ 19 րոպեանոց փաստագրական ֆիլմի նախագծի նպատակն է ներկայացնել ոչ միայն Հայաստանն ու Երևանը իրենց տեսարժան վայրերով ու անկրկնելի բնաշխարհով, այլև այդ ամենն արարող հայ մարդուն։
Ֆիլմում տեղ գտած շուրջ տասը տարբեր պատումները պատմում են տարբեր արհեստների և արվեստների մասին են: Յուրաքանչյուր սյուժե նվիրված է հայ ավանդական արհեստներից մեկին, մասնավորապես՝ երաժշտական գործիքի պատրաստմանը, գորգագործությանը, ինչպես նաև արվեստի նոր ձևերի ու միջոցների տիրապետմանը։ Ներկայացվում են նաև հայկական մանրանկարչությունը, ծիրանափողը, լավաշ հացի թխման ընթացքը, «Մալխաս» ջազ ակումբը, ճարտարապետական հուշարձանները, խաչքարերը, մյուռոնօրհնեքը, գինեգործությունը և այլն։
Ֆիլմը կարող է դառնալ օտարերկրացու համար ևս մի ուրույն այցեքարտ՝ ներկայացնելու Հայաստանը, Երևանը, հային ու երևանցուն։
Կինոնկարը նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը